Հա

Քաղաքական

25/11/2021 - 12:23

«Շուշիի գրաւումը տօնող ադրբեջանական գրառումը լայքել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Յասմիկ Տոլմաջեանը». Կարէն Վրթանէսեան

Ծանօթացէ՛ք, Վիգէն Չեթերեանն է. հայկական ազգանունով գրող, քաղաքագէտ, ձեռքի հետ էլ՝ Բաքւի ADA համալսարանում 2021 թւականի ապրիլին դասախօսութիւն կարդացող ոմն մէկը. գրում է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում:

«alikonline.ir» - Ծանօթացէ՛ք, Վիգէն Չեթերեանն է. հայկական ազգանունով գրող, քաղաքագէտ, ձեռքի հետ էլ՝ Բաքւի ADA համալսարանում 2021 թւականի ապրիլին դասախօսութիւն կարդացող ոմն մէկը. գրում է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում:

«Ժամեր առաջ վերցրել է ադրբեջանցի մի լուսանկարչի կոլաժ, որում լուսանկարչի նկարն է 1992 թւականի դեռ չազատագրւած Շուշիից, յետոյ՝ 2020 թւականի նկարը՝ արդէն գրաււած Շուշիից։ Ադրբեջանցի զինւորներով։ Ակնյայտ քարոզչական լուսանկար, որում տօնում է «ադրբեջանական ռազմական ոգու յաղթանակը»։ ... Ու գովեստի խօսքեր է գրել, թէ բա. «Ռեզան իրական արւեստագէտ է, ով ֆոտոխցիկ է բռնում, բայց Կալաշնիկովի էֆեկտով»։

Բայց այս դէպքում կարեւորն այն չէ, որ հայկական ազգանունով ինչ-որ թուրքաբարոյ անբարոյական Ալիեւների համալսարանի համար դասախօսութիւն է կարդում կամ ադրբեջանական քարոզչութիւն տարածում։

Կարեւորն այն է, որ Շուշիի գրաւումը տօնող ադրբեջանական քարոզչութեամբ այդ գրառումը լայքում է... Ֆրանսիայում ՀՀ դեսպան՝ Յասմիկ Տոլմաջեանը։

Երկու տարբերակ կայ. կա՛մ Տիկին դեսպանը չի հասկացել, թէ ինչ է լայքում (ինչը շատ, շատ վատ է), կա՛մ հասկանալով է լայքել (ինչն ահաւոր է ուղղակի)։ Յամենայն դէպս այսքան ժամեր անց իր լայքը դեռ մնում է այս խայտառակ կոլաժի տակ։

Բոլոր սքրինները՝ գրառմանը կից։

Յ.Գ.- Չեթերեանը յետոյ կռուտիտ է գրել, թէ իբր նկատի ունէր, որ ադրբեջանցի լուսանկարիչը պրոպագանդիստ է, բայց իր գրառումից դա շատ դժւար է հասկանալ։ Դա քննադատութիւն չէ, աւելի շատ ընկերական, նոյնիսկ կասէի՝ փաղաքշական, մուննաթիկ։ Ու եթէ իսկապէս «սխալ արտայայտւելու» խնդիր է, ապա արձագանգներից յետոյ կարող էր ջնջել այդ գրառումը ու ներողութիւն խնդրել։ Յամենայն դէպս իրեն քննադատողներին շատ աւելի կոշտ է արձագանգում, քան ադրբեջանցի ռազմաքարոզիչին...»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։