Հա

Քաղաքական

27/11/2021 - 00:00

Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

«alikonline.ir»- Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Դրանում, մասնաւորապէս, նշւած է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Ն.ՎՓաշինեանը, Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Ի.Հ. Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ.ՎՊուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում եւ քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպէս նաեւ 2021թ. յունւարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին յայտարարութեան կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. յունւարի 11-ի յայտարարութիւնների բոլոր դրոյթների հետագայ, հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման յանձնառութիւնը՝ ի շահ Հարաւային Կովկասի կայունութեան, անվտանգութեան եւ տնտեսական զարգացման։ Պայմանաւորւեցինք ակտիւացնել համատեղ ջանքերը՝ ուղղւած 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. յունւարի 11-ի յայտարարութիւններից բխող մնացած խնդիրների շուտափոյթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելութեան կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգութեան ապահովման գործում։

Պայմանաւորւեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգութեան մակարդակը բարձրացնելուն ուղղւած քայլեր ձեռնարկել եւ գործընթացը մղել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի եւ այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի յայտի հիման Ռուսաստանի Դաշնութեան խորհրդատւական մասնակցութեամբ յանձնաժողովի ստեղծման ուղղութեամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. յունւարի 11-ի յայտարարութեան համաձայն ստեղծւած՝ Ադրբեջանի Հանրապետութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան փոխվարչապետերի համատեղ նախագահութեամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունէութիւնը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացայայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարաւորինս արագ մեկնարկի անհրաժեշտութիւնը։

Ռուսաստանի Դաշնութիւնն այսուհետ եւս կը շարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցութիւն` Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների կարգաւորման, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորման, ինչպէս նաեւ տարածաշրջանում բարիդրացիական յարաբերութիւնների ստեղծման նպատակով»:

Յարակից լուրեր

  • «Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան
    «Օգոստոսի 23-ին, ժամը 20:00-21:00-ի սահմաններում այս իշխանազաւթները կը հեռացւեն». Էդգար Ղազարեան

    Պատճառը ՀՀ իշխանութիւնների ակնյայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողութիւններով, հանդիպումներով, պաշտօնական այցերով փորձում են ցոյց տալ, որ շարունակում են հայ-ռուսական յարաբերութիւններն այն ոգով, այն տրամաբանութեամբ, ինչպէս դա աւանդաբար եղել է, բայց իրականութեան մէջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականօրէն հակադրւած են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի եւ Աղաւնոյի շուրջ զարգացումները եւս հակառուսական գործընթացներ են:

  • «Որքան էլ դժւար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարեւոր է». Շոլց
    «Որքան էլ դժւար լինի, սակայն Պուտինի հետ ուղղակի շփումը կարեւոր է». Շոլց

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները կարեւոր են, յայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շւեդական Dagens Nyheter թերթին տւած հարցազրոյցում։ 

  • «Քանի՞ կեանք կարող էր փրկւել, եթէ Փաշինեանը 3 տարի առաջ ընդամէնը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրէր 3 ուղղաթիռի համար». Յակոբ Ճաղարեան
    «Քանի՞ կեանք կարող էր փրկւել, եթէ Փաշինեանը 3 տարի առաջ ընդամէնը 1 մլն ԱՄՆ դոլլար տրամադրէր 3 ուղղաթիռի համար». Յակոբ Ճաղարեան

    Վարչապետ Նիկոլ Փաշինեաի՝ աւիացիոն հարցերով նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանը, անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի՝ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթիւնին ու դրա ողբերգական հետեւանքներին, իր ֆէյսբուքեան էջում յայտարարութիւն է տւել յանցագործութեան մասին:

  • ԱԱԾ-ի յայտարարութիւնը «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վերաբերեալ
    ԱԱԾ-ի յայտարարութիւնը «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վերաբերեալ

    Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութիւնը զանգւածային լրատւութեան միջոցներին եւ քաղաքացիներին յորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետութեան տարածքում ահաբեկչական գործողութիւնների սպառնալիքների վերաբերեալ չճշտւած տեղեկութիւններ եւ մեկնաբանութիւններ հրապարակելուց, օգտւել բացառապէս պաշտօնական լրահոսից՝ հանրութեան շրջանում անհարկի խուճապային տրամադրութեան ստեղծումը բացառելու համար: 

  • Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները
    Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները

    Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։