Հա

Քաղաքական

27/11/2021 - 10:25

«Նիկոլ Փաշինեանը «ցաւտ զիջումներին» պատրաստւում է արդէն մի քանի ամիս». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիւնիքում այսօր տեղի ունեցող իրադարձութիւնները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նոյնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կը հաստատւի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինեանի յետպատերազմական քայլերը յստակ ուղղւածութիւն եւ տրամաբանութիւն ունեն։ Եթէ դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամէն ինչ արւել է, որպէսզի «ցաւոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Սիւնիքում այսօր տեղի ունեցող իրադարձութիւնները ոմանց համար տհաճ անակնկալ էին, եւ ոմանք նոյնիսկ ամենավատ երազում չէին կարող պատկերացնել, որ թուրքը կը հաստատւի Գորիս-Կապան ճանապարհին, սակայն Նիկոլ Փաշինեանի յետպատերազմական քայլերը յստակ ուղղւածութիւն եւ տրամաբանութիւն ունեն։ Եթէ դրանք դնում ես կողք-կողքի, ապա պարզ է դառնում, որ ամէն ինչ արւել է, որպէսզի «ցաւոտ զիջումների» ճանապարհին մեծ խոչընդոտներ չլինեն։

Այդ քայլերի շարքում է Սիւնեաց հող պահող համայնքապետերի կալանաւորումը։ Դրանից բացի, ամռանը՝ օգոստոսի 13-ին, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտօնից ազատւեց լեգենդար զինւորական Ժիրայր Պօղոսեանը։ Այդ կորպուսն է իրականացնում Սիւնիքի պաշտպանութիւնը, իսկ Պօղոսեանը բանակի այն գեներալներից է, որը հայրենիքի ամէն սանտիմետրի համար կեանքը կը տար եւ պատերազմից յետոյ մի խումբ բարձրաստիճան զինւորականների հետ պահանջում էր Փաշինեանի հրաժարականը։

Պարզւում է, իշխանութիւնը մեծ ջանքեր է գործադրել, որ Պօղոսեանն ինքնակամ հեռանայ զբաղեցրած պաշտօնից, քանի որ նրա պայմանագրի ժամկէտը դեռ չէր լրացել՝ նշանակւել էր 2018-ին։ Երբ խաղաղ ճանապարհով Պօղոսեանից ազատւել չի ստաւել, նրան գործուղել են Ռուսաստան՝ ուսումնառութեան անւան տակ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։