Հա

Քաղաքական

27/11/2021 - 10:30

«Այո, Թուրքիան, Ադրբեջանն ուզում են Հայաստանը ոչնչացել». Ռուբէն Մելքոնեան

«Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։

«alikonline.ir» - «Ապազգային իշխանութիւններից, այն մարդկանցից, որոնք չունեն ազգային մտածելակերպ, չեն ճանաչում մեր պատմութիւնը, չգիտեն՝ ով է թշնամի, ով բարեկամ, բնականաբար, կարելի է սպասել այսպիսի իրավիճակի»,- «Հայելի» մամուլի ակումբի ասուլիսում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։ Գրում է Panorama.am-ը:

Նա նշեց, որ այս իշխանութիւնները հատել են բոլոր կարմիր գծերը. «Հասարակութեան մի մեծ մասին կարողացել են ներարկել, որ թշնամին ոչ թէ սահմանից այն կողմ կանգնած է, Թուրքիան է, այլ թշնամին մեր ներսում եղած մարդիկ են, այն գեներալներն են, որոնք կայացրել են այս երկիրը, այն տարբեր պաշտօնեաները, գործիչները, որոնք այս երկիրը ստեղծել են, զարգացրել են իրենց սխալներով, թերացումներով հանդերձ»։

Ռ. Մելքոնեանի խօսքով, թւում էր՝ երբեք որեւէ մէկին չպէտք է բացատրել, թէ ով է Թուրքիան, Ադրբեջանը, ինչ քաղաքականութիւն են վարել, պէտք է նրանցից սպասել Ցեղասպանութեան շարունակութեան եւ այլն։

«Բայց մենք հիմա բախւել ենք մի իրավիճակի, երբ երկրի ղեկավարը՝ Փաշինեանը, իր ասուլիսում ասում է՝ ուզում եմ հարցնել Թուրքիային, իրօ՞ք ուզում է մեզ Ցեղասպանութեան ենթարկել, Ադրբեջանն իրօ՞ք ուզում է վերացնել Հայաստանը, թէ՞ ոչ։ Եթէ հարց տար դպրոցականը, կը մտածէինք՝ գիտելիք չունի, բայց եթէ հարցը տալիս է երկրի ղեկավարը, ուրեմն այդ հարցը դառնում է ազգային անվտանգութեան խնդիր։

Այսինքն, Հայաստանի ղեկավարը հրապարակաւ հարցադրում է անում՝ միգուցէ Թուրքիան այդքան էլ չի ուզում մեզ Ցեղասպանութեան ենթարկել, դրանով հերքելով նախորդ տասնամեակների գիտական գրականութեանը, որն ապացուցում է, որ Թուրքիան ցեղասպան երկիր է, մեր նւիրեալներին, հերոսամարտերը, Արցախեան պատերազմները, որովհետեւ հարցնում է՝ արդեօք Ադրբեջանն ուզում է Հայաստանին ոչնչացել։ Իսկ Ալիեւը բառացիօրէն ասում է՝ մենք Հայաստանը պէտք է ոչնչացնենք, Թուրքիայի քաղաքական տեսլականի հիմքում Աթաթուրքի հետեւեալ լոզունգն է՝ ֆիզիկապէս, բարոյապէս ոչնչացել Հայաստանը»,- ասաց Ռ. Մելքոնեանը։

Պատմաբանի կարծիքով, հասարակութեան 30 տոկոսը նմանատիպ գաղափարների հանդէպ լոյալ է, չի ընդզվում, որ միգուցէ Ադրբեջանը թշնամի երկիր չէ, Թուրքիան ցեղասպան երկիր չէ։ Ըստ նրա, սա այն ամենամեծ հարւածներից մէկն է, որ այս իշխանութիւնն իր տարբեր արբանեակներով ներարկել է հասարակութեան մէջ։

«Փաշինեանի կերպարն անյարիր է պետական պաշտօնեանի հետ։ Փաշինեանի այդ բոլոր յայտարարութիւնները թուրքական, ադրբեջանական վերլուծական, քաղաքական շրջանակներում մեծապէս տարածւող թէզեր են, այսինքն՝ Հայաստանի ղեկավարը բարձրացնում է  կիսահռետորական հարց, հերքում է  Հայաստանի, հայ ժողովրդի 100 տարւայ պայքարի տրամաբանութիւնը, որովհետեւ եթէ հարցնում ես՝ թշնամի՞ է, թէ՞ ոչ, դնում ես հարցականի տակ»,- ասաց պատմաբանը։

Նրա խօսքով, Հայաստանն այժմ դարձել է պետութիւն, որի հետ եթէ Թուրքիան եւ Ադրբեջանը խօսում են, ապա ընդգծւած արհամարհական շեշտադրմամբ։

«Եթէ այսպիսի քաղաքականութիւն վարելը տգիտութիւն է, ապա դա յանցաւոր տգիտութիւն է, միեւնոյնն է՝ արժանի պատժի։ Ամբողք քաղաքական թիմը՝ մեծամիտ, դատարկ, ոչ մի գիտելիք չունեցողների, բոլորն արժանի են ամենախիստ պատժի պետականութեան իմիջը, անվտանգութիւնը փոշիացնելու համար։ Հիմա էլ չեն ընդունում իրենց մեղքը, շարունակում են իրենց տգէտ քաղաքականութեան հիմքի վրայ քանդել երկրի հիմքերը»,- ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ այս իշխանութիւնը հայոց պատմութեան ընթացքում ամենավնասակար իշխանութիւնն է։

Նա նշեց, որ Հայաստանը կայացած պետականութեան, յաղթած կերպարից վերադառնում է թղթէ շերեփի, խնդրողի, միջազգային կառոյցների գթասրտութեան հետ երկրի ապագան կապող պետութեան. «Այս իշխանութիւնը կործանեց նաեւ մեր պետականութեան իմիջը, յաղթող, չխնդրող կերպարից վերադառնում ենք խնդրող կերպարի»։

Ռուբէն Մելքոնեանն ասաց, որ այս իշխանութեան եւս մէկ րոպէ, մէկ ժամ, մէկ շաբաթ մնալը պետականութեան հիմքերը վերջնականապէս քանդելու ճանապարհ է։ 

Ասուլիսի վերջում Ռուբէն Մելքոնեանն ընդգծեց. «Ես որպէս թուրքագէտ, դոկտոր պրոֆեսոր ուզում եմ ասել՝ այո, Թուրքիան ուզում է Հայաստանը ոչնչացել, Թուրքիայի պետական գաղափարախօսութեան մէջ դրւած է Հայաստանը ոչնչացնելու գաղափարը։ Նոյնը դրւած է Ադրբեջան պետութեան գաղափարախօսութեան հիմքում։ Սա պէտք է տեսնել ու հասկանալ, որ դրան պէտք է դիմագրաւել։

Պէտք է հասկանաք՝ դիմադրելու հնարաւորութիւն չունէք, միակ բանը, որ կարող էք անել այս պետութեան համար՝ թողնէք այն պաշտօնը, որը չէք կարողանում կառավարել։ Մինչեւ կեանքի վերջը պէտք է ապաշխարհէք այս պետութեանը, պետականութեանը, ազգին հասցրած անդառնալի հարւածների համար»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։