Հա

Քաղաքական

27/11/2021 - 11:40

«Ոչ մի թուղթ չի զսպելու Բաքւի բռնապետին. Այդ թղթերը ժամանակ է տալիս մաքրելու զէնքերը յաջորդ կրակոցի համար». Ոսկանեան

«Հայրենիք» կուսակցութեան անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքւի բռնապետ» Իլհամ Ալիեւին:

«alikonline.ir» - «Հայրենիք» կուսակցութեան անդամ, իրանագէտ Վարդան Ոսկանեանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքւի բռնապետ» Իլհամ Ալիեւին:

Նա ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Ինձ ճանաչողները գիտեն, թէ որքան լաւատես եմ, սակայն ուզում եմ արձանագրել՝ եթէ ոմանց թւում է, թէ ինչ-որ հերթական թղթի հիման վրայ Բաքւի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի եւ բռնազաւթման, ապա նրանք սխալւում են։

Ոչ մի թուղթ չի զսպելու սրան, քանզի թղթերը, պատկերաւոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զէնքերը յաջորդ կրակոցի համար։

Հետեւաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հաւատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով, թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղութեան դարաշրջան»»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։