Հա

Քաղաքական

28/11/2021 - 11:50

«Քիչ-քիչ մարդիկ գիտակցում են, թէ խոստացած «խաղաղութեան» փոխարէն ինչ ճակատագիր է նրանց սպասում»․ Ա. Խաչատրեան

Ամէն անգամ աւելի ակնառու է մարդկանց տրամադրութիւնների փոփոխութիւնը․ յոյս, տագնապ, լքւածութիւն, զայրոյթ, օտարում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն՝ անդրադառնալով Սիւնիքի մարզ կատարած այցելութեանը։

«alikonline.ir» - Ամէն անգամ աւելի ակնառու է մարդկանց տրամադրութիւնների փոփոխութիւնը․ յոյս, տագնապ, լքւածութիւն, զայրոյթ, օտարում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն՝ անդրադառնալով Սիւնիքի մարզ կատարած այցելութեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է․

«Քիչ առաջ վերադարձայ դէպի հարաւ ուղեւորութիւնից։ Եղայ Վայք, Սիսիան, Գորիս եւ Կապան քաղաքներում, «վայելեցի» այլընտրանքային ճանապարհը եւ ժամից աւել տեւած անանցանելի խցանումը, տեսայ բարձունքները, որոնք թուրքերը գրաւել են վերջին ամիսներին, այցելեցի Գորիս քրէակատարողական հիմնարկ, խօսեցի բազմաթիւ մարդկանց հետ՝ տարբեր տարիքի, զբաղմունքի, կրթական ցենզի ու քաղաքական հայեացքների։ Երեւանից հեռու՝ դէպի ադրբեջանկան սահման, մարդկանց հոգսերը լրիւ այլ են։ Թանկացումներից ու ծանր տնտեսական պայմաններից աւելի մարդկանց յուզում էին անվտանգային հարցերը։ Ինչը շատերի համար Երեւանում, Գիւմրիում, Արտաշատում, Վարդենիսում աշխարհագրական տեղանուն է՝ Իշխանասար, Սեւ լիճ, այնտեղ իրական վտանգ է։ Քիչ-քիչ մարդիկ սկսում են գիտակցել, թէ խոստացած «խաղաղութեան» փոխարէն ինչ ճակատագիր է նրանց սպասում։

Անցեալ տարի դեկտեմբերի 16-17-ին եղել եմ Գորիսում եւ Կապանում, անցել եմ Շուռնուխի ճանապարհով։ Դեկտեմբերի 16-ին ադրբեջանցիներին յանձնւեց Շուռնուխը, թուրքերը յայտնւեցին Գորիս-Կապան ու Կապանից հարաւ ընկած մայրուղու վրայ... Չեմ թաքցնում՝ կային մարդիկ, որ ժպիտով էին յիշում այն օրերը, որ թուրքի հետ խաղաղ էին ապրում, առեւտուր էին անում, գնացքով Բաքու էին գնում։ Հիմա այդ յոսյերից էլ բան չի մնացել, հասկացել են, որ թուրքի հետ ինչքան էլ «բարեկամութիւն» անես, փայտը չպէտք է ձեռքից բաց թողնես։

Այս տարի սա արդէն 4-րդ այցս էր հարաւ։ Ամէն անգամ աւելի ակնառու է մարդկանց տրամադրութիւնների փոփոխութիւնը. յոյս, տագնապ, լքւածութիւն, զայրոյթ, օտարում... Ոչ միայն Արցախն ու Սիւնիքը, ամբողջ երկիրն ու ազգն են կանգնած գոյութենական խնդրի առաջ։ Վերջապէս պէտք է դուրս գալ յետ-պատերազմեան շոկից, զարթնել անտարբերութեան թմբիրից ու տէր կանգնել երկրին, քանի երկրից դեռ ինչ որ բան մնացել է»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։