Հա

Քաղաքական

28/11/2021 - 13:15

Արտաքին քաղաքական իմաստով օկուպացւած տարածքների վերաբերեալ օրէնքն աւելի մեծ հնչեղութիւն ունի

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը նոյեմբերի 25-ին քննարկեց եւ ընդունեց Արցախի բռնազաւթւած համայնքների վերաբերեալ իրաւական յստակեցում առաջարկող ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային բաժանման մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» օրինագիծը: Ինչո՞վ է պայմանաւորւած այդ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը նոյեմբերի 25-ին քննարկեց եւ ընդունեց Արցախի բռնազաւթւած համայնքների վերաբերեալ իրաւական յստակեցում առաջարկող ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչատարածքային բաժանման մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին» օրինագիծը: Ինչո՞վ է պայմանաւորւած այդ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը։

Հարցի վերաբերեալ «Ազատ Արցախ»-ին պարզաբանումներ է տւել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը.

«Վարչատարածքային բաժանման մասին Արցախի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւններ մտցնելը պայմանաւորւած է առաջին հերթին յետպատերազմեան իրողութիւններով։ Դրանով ֆիքսւում են այն բնակավայրերը, որոնք ժամանակաւորապէս գտնւում են Ադրբեջանի հսկողութեան տակ: Օրէնքի փոփոխութիւնների ծանօթագրութեան մէջ մէկ աստղանիշով նշւած են այն բնակավայրերը, որոնք 1991-1994թթ․ պատերազմի հետեւանքով գտնւել են Ադրբեջանի հսկողութեան տակ, երկու աստղանիշով նշւած են այն տարածքները, որոնք 2020 թւականի պատերազմական գործողութիւնների հետեւանքով են ժամանակաւորապէս անցել Ադրբեջանի հսկողութեան տակ, իսկ 3, 4 աստղանիշով նշւած են այն բնակավայրերը, որոնք պատերազմից յետոյ բնակեցւած չեն եւ այլն: Օրէնքի փոփոխութիւնը ֆիքսում է կոնկրետ իրավիճակը. մենք ունենք տարածքներ, որոնք ժամանակաւորապէս գտնւում են Ադրբեջանի հսկողութեան տակ:

Յանձնաժողովի նիստում ես բարձրացրեցի մի այլ հարց՝ Արցախի Հանրապետութեան օկուպացւած տարածքների մասին: Արտաքին քաղաքական իմաստով այդ տարածքների վերաբերեալ օրէնքն աւելի մեծ հնչեղութիւն ունի եւ ճիշտ կը լինի դրա շուրջ քննարկումներ կազմակերպել՝ թէ՛ գործադիրի եւ թէ՛ օրէնսդիրի կողմից: Առաջարկեցի, որ ճիշտ կը լինէր, որպէսզի ներքին վարչատարածքային բաժանման այս նախագծին զուգահեռ՝ փաթեթի մէջ ներառւի նաեւ օկուպացւած տարածքների մասին օրէնքը։ Մենք ունենք տարածքներ, որոնք օկուպացւած են թշնամու կողմից, բայց օրէնքում այդ բնակավայրերը հայկական են նշւած։ Եթէ փոփոխութիւններ չկատարենք, մի շարք հարցեր կառաջանան:

Օրինակ՝ Քաշաթաղի շրջանի համայնքները եթէ ըստ օրէնքի մեր տարածքում են, ապա պարտաւոր ենք ընտրութիւններ անցկացնել այնտեղ եւ այլն, ինչը հնարաւոր չէ: Պէտք է ֆիքսել յետպատերազմեան իրողութիւնները եւ աւելացնել մի կէտ, որ այս տարածքները ժամանակաւորապէս են գտնւում թշնամու հսկողութեան տակ: Առաջարկեցի՝ գործողութեան մէջ դնել օկուպացւած տարածքների մասին օրէնքը՝ եթէ ոչ միասին, ապա գոնէ յետոյ ընդունել՝ արտաքին քաղաքական իմաստով այն աւելի կարեւորելով ներքին վարչատարածքային բաժանման մասին օրէնքից»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։