Հա

Քաղաքական

29/11/2021 - 10:00

«Առաջիկայում՝ անկախ նրանից, թէ դելիմիտացիա կը սկսի, թէ սահմանները կապաշրջափակւեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հաւանականութիւնը պահպանւում է». Տիգրան Աբրահամեան

Սոչիում կայացած հանդիպմանը յայտարարութիւնների ձեւով արձանագրւեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետութիւն, իսկ սահմաններ չեն եղել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Սոչիում կայացած հանդիպմանը յայտարարութիւնների ձեւով արձանագրւեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետութիւն, իսկ սահմաններ չեն եղել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Սա նշւում էր, որպէսզի ցոյց տրւեր դելիմիտացիայի գործընթացի կարեւորութիւնը, սակայն իրականում շատ աւելի վտանգաւոր իրադրութիւն ստեղծեց։

Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զօրքերի ներխուժումը ոչ թէ ագրեսիա, այլ զուտ սահմանային վէճ է դիտարկւում։

Աւելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դէմ ագրեսիան որպէս չպլանաւորւած սահմանային միջադէպ ներկայացնել։

Այս յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թէ դելիմիտացիա կը սկսի, թէ սահմանները կապաշրջափակւեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հաւանականութիւնը պահպանւում է։

Ստացւում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղութիւններով «սահմանային վէճ» են որակւելու, իսկ դրա պատասխանատւութիւնը հաւասարապէս դրւելու է երկու կողմերի վրայ։

Իսկ կարմիր գծերի հատումը նոյն միջազգային հանրութեան համար կը դիտւի այն ժամանակ, երբ ռազմական գործողութիւնները լայնամասշտաբ բնոյթ կը կրեն։

Այն էլ ոչ մէկ չգիտի, թէ գործողութիւնների ինչպիսի մասշտաբը «լայնածաւալ» կորակւի եւ ստեղծւած իրադրութեան պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կը ձեռնարկեն։

Դեռ պէտք է հասկանալ, իսկ արդեօ՞ք նման դէպքում Ադրբեջանին «զսպելը» կը բացառի Հայաստանի նոր կապիտուլիացիան»,- գրել է Աբրահամեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։