Հա

Քաղաքական

01/12/2021 - 12:45

«Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքոյ պահել նաեւ Կապան-Ճակատէն այլընտրանքային ճանապարհը. բնակիչների անվտանգութեան եւ իրաւունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է»․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է․ «Կապանից դէպի 6 գիւղեր՝ Ճակատէն, Շիկահող, Սրաշէն, Ներքին Հանդ, Ծաւ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը եւս դիտարկւում է ադրբեջանական զինւած ծառայողների կողմից, հետեւաբար՝ բացի դժւարանցանելիութիւնից ու դրա հետեւանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրաւունքների ոտնահարումներից մարդկանց կեանքի իրաւունքի եւ անվտանգութեան երաշխաւորման խնդիրը մնալու է չլուծւած։

«alikonline.ir» - ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսբուքեան էջում գրել է․ «Կապանից դէպի 6 գիւղեր՝ Ճակատէն, Շիկահող, Սրաշէն, Ներքին Հանդ, Ծաւ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը եւս դիտարկւում է ադրբեջանական զինւած ծառայողների կողմից, հետեւաբար՝ բացի դժւարանցանելիութիւնից ու դրա հետեւանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրաւունքների ոտնահարումներից մարդկանց կեանքի իրաւունքի եւ անվտանգութեան երաշխաւորման խնդիրը մնալու է չլուծւած։

Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբիւրը՝ խնդիրների իրական պատճառը:

Երէկ եւ այսօր ուսումնասիրել ենք այս պահին շահագործւող այլընտրանքային ճանապարհի դիտարկւող հատւածները (կից լուսանկարներում դիտարկւող ոչ բոլոր մասերն են)։

Ուսումնասիրութիւններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանի եւ նրա անձնակազմի հետ:

Գիւղերում բնակիչները նաեւ վկայեցին, որ երբ 90-ական թւականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպւած են եղել շահագործել, ադրբեջանական զինւած ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազէնով, այդ թւում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախաւորելու դէպքեր։

Փաստերն ակնյայտ են հաստատում, որ հայատեացութեան պետական հովանաւորչութիւնն ու խրախուսումն Ադրբեջանի իշխանութիւնների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է եւ նոր՝ ծայրայեղ դրսեւորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսեւորւել է դաժանութիւններով ու մարդու իրաւունքների այլ կոպիտ խախտումներով: Հետեւաբար, նման դէպքերի կրկնութիւնը չի բացառւում։

Ընդ որում, այս ճանապարհի դէպքում տեղանքի առանձնայատկութիւնն այն է, որ շատ մասեր յատկապէս ձմռան ամիսներին կը դառնան պարզապէս անանցանելի: Այս մասին վկայել են նաեւ գիւղերի բնակիչները՝ յիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախւել են նոյն խնդիրների: Սա իր հերթին աւելի կը խորացնի գիւղերի գիւղերի մեկուսացման աստիճանը։

Հարկ եմ համարում յատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թէ ինչպէս են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զօրքերը կամ պարզապէս յարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար:

Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպէս արդէն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է:

Լուծւած չէ ամենագլխաւորը՝ երաշխաւորւած չեն մարդկանց կեանքի իրաւունքը, անվտանգութիւնն ու ազատ տեղաշարժի իրաւունքը, միւս կենսական իրաւունքները:

Այսինքն՝ որպէս այլընտրանքային շահագործւող ճանապարհն օբիեկտիւօրէն չի լուծում իրաւունքների այն զանգւածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանութիւնների, նրանց զինւած ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգութիւն, բնականոն կեանքի վերականգնում եւ այլն):

Ուստի, անհրաժեշտ ելքը մէկն է՝ ադրբեջանական զինւած կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանութեամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպէտք է լինեն, պէտք է ստեղծւի անվտանգութեան ապառազմականացւած գօտի:

Դա է ՀՀ բնակիչների իրաւունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջութեամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից:

Ոչ ոք իրաւունք չունի անտեսել մարդու իրաւունքների եւ հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապւած գործընթացում եւ վերջ:

Այս մասին Մարդու իրաւունքների պաշտպանի յատուկ զեկոյցները կը ներկայացնեմ միջազգային համապատասխան կառոյցներին, ինչպէս նաեւ ՀՀ մարմիններին եւ ՀԿ-ներին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։