Հա

Քաղաքական

02/12/2021 - 12:05

Քաղաքացիական պայմանագրի լուծարումը

Պետութիւնը, լայն իմաստով, հասարակական համերաշխութեան ինստիտուցիա է, եւ նաեւ, իսկ գուցէ առաջին հերթին՝ այդ համերաշխութեան մակարդակից ու որակից է կախւած երկրի լինելիութիւնը։ Անգամ պետութեան մասին ամենատարբեր տեսական սահմաններում այն ներկայացւում է՝ որպէս քաղաքացիների միջեւ իւրատեսակ պայմանագիր, այսինքն՝ բոլոր դէպքերում պետութիւնը համերաշխութեան ակտ է։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Պետութիւնը, լայն իմաստով, հասարակական համերաշխութեան ինստիտուցիա է, եւ նաեւ, իսկ գուցէ առաջին հերթին՝ այդ համերաշխութեան մակարդակից ու որակից է կախւած երկրի լինելիութիւնը։ Անգամ պետութեան մասին ամենատարբեր տեսական սահմաններում այն ներկայացւում է՝ որպէս քաղաքացիների միջեւ իւրատեսակ պայմանագիր, այսինքն՝ բոլոր դէպքերում պետութիւնը համերաշխութեան ակտ է։

Ողբեգական ճակատագրութեամբ «Քաղաքացիական պայմանագիր» անւանումն ինչ-որ տեղից փոխառած կուսակցութեամբ Նիկոլ Փաշինեանն իշխանութեան եկաւ սկզբում թւացեալ հանրային համերաշխութեամբ, բայց իրականում հասարակութեան պառակտման ու գերբեւեռացման միջոցով։

Նրա իշխանութեան արդէն գրեթէ չորս տարիները հանրային համերաշխութեան կազմաքանդման ու ոչնչացման ժամանակներ են, լայն իմաստով՝ նրա իշխանութիւնը գոյատեւում է հասարակութեանը նախկինների-ներկաների, հների-նորերի, սեւերի-սպիտակների տարանջատելու շնորհիւ։

Իրավիճակի նրբութիւնն ու տրագիզմն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը գոյատեւում է պետութեան ու պետականութեան հաշւին։ Որովհետեւ եթէ համարում ենք, որ հանրային համերաշխութիւնն է պետութեան գոյութեան ու զարգացման գրաւականը, ապա դրա քայքայման միջոցով գոյատեւող ցանկացած սուբստանցիա, տւեալ դէպքում՝ գործող իշխանութիւնը, հակապետական է ու հակաազգային։

Որեւէ իշխանութեան գործունէութեան ինտեգրալ գնահատականը նաեւ հանրային համերաշխութեան ամրապնդումն է, կամ հակառակը՝ ջլատումը, ինչպէս Նիկոլ Փաշինեանի իշխանութեան պարագային։ Ահա այդ ցուցանիշով Նիկոլ Փաշինեանը գրանցել է հերթական հակառեկորդը՝ հասարակութեան պառակտումը հասցնելով անկարելիութեան աստիճանի ու դրանով նաեւ թուլացնելով պետութեան հիմքերն ու դիմադրողականութիւնը։

Եւ եթէ պետութիւնների մեծ մասում, նոյնիսկ բազմաթիւ թերութիւններով, իշխանութեան ու պետութեան շահերը, այդուհանդերձ, նոյնական են, ապա Հայաստանում դրանք հակոտնեայ են՝ Նիկոլ Փաշինեանը ղեկավարում է ոչ թէ ի պետս, այլ ի հեճուկս Հայաստանի։ Հանրային կարեւոր ինստիտուտների չկայացւածութեան ու անկատարութեան, էլիտաների օտարւածութեան ու մարգինալացման պատճառով հասարակական համերաշխութիւն չի ձեւաւորւում նաեւ իշխանութեան, նրա արժէքային ու քաղաքակրթական որակի կամ դրա բացակայութեան հարցի շուրջ։

Մակերեսային հարթութիւնում իշխանութիւնը դա կարող է գնահատել՝ որպէս յաղթանակ, որպէս անգամ իշխանութեան երկարաձգման աղբիւր, բայց դա կապ ունի միայն իշխանութեան, եւ ոչ երբեք՝ պետութեան ամրապնդման ու հեռանկարի հետ։ Նիկոլ Փաշինեանին, իհարկէ, դա քիչ է յուզում, որովհետեւ նրա մտահոգութիւնը ոչ թէ պետութիւնն է, այլ իշխանութիւնը։

Նա հաճոյքով շարունակում է զբաղեցնել այն պետութեան ղեկավարի պաշտօնը, որի հասարակութիւնն այդպէս էլ չի կողմնորոշւում ու չի կարողանում գտնել հարցի պատասխանը՝ արդեօք իշխանութիւնը երկրին այսքան աղէտներ է պատճառել ապաշնորհութեա՞ն, թէ՞ դաւաճանութեան պատճառով։ Այս պահին հռետորական հարց, որը եւս մէկ աստիճանով խարխլում է առանց այդ էլ գոյութիւն չունեցող հանրային համերաշխութիւնը։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Փաշինեանը կը հեռանայ իր իսկ ճանապարհով
    Փաշինեանը կը հեռանայ իր իսկ ճանապարհով

    Փողը եւ քաղաքականութիւնը մշտապէս գտնւել են դիալեկտիկական կապի մէջ։ Յատկապէս ժամանակակից աշխարհում, երբ քաղաքականութիւնն իրացւում է առաւելապէս տեխնոլոգիաների, ազդեցութեան մեթոդների, գովազդային ու լրատւական արշաւների միջոցով, առանց փողի ուղղակի անհնար է զբաղւել քաղաքականութեամբ։ Դա, իհարկէ, չի նշանակում փողի դերի բացարձակացում քաղաքականութեան մէջ, եւ այնպէս չէ, որ փողին տիրապետող ցանկացած մէկը կարող է զբաղւել քաղաքականութեամբ եւ հասնել յաջողութեան։

  • Ինչպէս 4 տարում պետութիւնը վերածւեց տարածքի
    Ինչպէս 4 տարում պետութիւնը վերածւեց տարածքի

    Արցախեան 44-օրեայ պատերազմը, ի թիւս այլ գործոնների, իսկ գուցէ առաւելապէս Հայաստանի դիւանագիտութեան տապալման հետեւանքն էր։

    2018 թւականին իշխանութեան գալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը սկսեց վարել այնպիսի ու այնքան հախուռն, հակասական ու չհաշւարկւած արտաքին քաղաքականութիւն, որը երաշխաւորւած աղէտ էր խոստանում, ինչը եւ տեղի ունեցաւ 2020 թւականին։

  • Նիկոլ Փաշինեանի ծառաները
    Նիկոլ Փաշինեանի ծառաները

    Սոցիոլոգիայի, հոգեբանութեան ու կառավարման տեսութիւններում ներկայացւում է ռեֆերենտ խումբ հասկացութիւնը, որով բնութագրւում է այն խումբը, որը դրան պատկանող անձի վարքագծի, արժէքների ու նորմերի կողմնորոշման վրայ ունի վճռորոշ ազդեցութիւն, եւ անձը հետեւում է այդ խմբի ուղենիշներին։

  • Ուսապարկերի յեղաշրջում Երեւանում
    Ուսապարկերի յեղաշրջում Երեւանում

    Այսպիսով, Երեւանի աւագանու «Իմ քայլը» խմբակցութիւնն անվստահութիւն յայտնեց քաղաքապետ Հայկ Մարութեանին։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինեանը Մարութեանից ուղղակի խլեց Երեւանի քաղաքապետի պաշտօնը։

  • Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից
    Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից

    Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինեանի իւրաքանչիւր հանդիպումից առաջ հայ հասարակութիւնն ապրում է տագնապի սպասումով, մտահոգութեամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եւ ամէն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթեւացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լաւ պրծանք։ Հէնց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձեւաւորւել անցած ամիս Սոչիում եւ նախօրէին Բրիւսէլում կայացած հանդիպումներից առաջ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։