Հա

Քաղաքական

04/12/2021 - 10:15

ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան Ալէն Սիմոնեանի՝ ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չէին ենթադրում պատերազմ, նւաստացում, թրքացում...

ՌԴ ԱԳՆ-ն ասում է՝ Մինսկի խմբի առաջարկները պատերազմ, Շուշիի ու Հադրութի կորուստ եւ 5000 զոհ չէին ենթադրում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Սթափ հարթակ»-ի նախաձեռնող Քրիստինա Նազարեանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ յայտարարութեանը՝ ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի՝ ռուսական լրատւամիջոցների հետ զրոյցում «Լաւրովի պլան»-ի մասին արած յայտարարութիւններին։

«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ-ն ասում է՝ Մինսկի խմբի առաջարկները պատերազմ, Շուշիի ու Հադրութի կորուստ եւ 5000 զոհ չէին ենթադրում։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Սթափ հարթակ»-ի նախաձեռնող Քրիստինա Նազարեանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ յայտարարութեանը՝ ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի՝ ռուսական լրատւամիջոցների հետ զրոյցում «Լաւրովի պլան»-ի մասին արած յայտարարութիւններին։

«Աւելի քան վստահ եմ, որ հայ հասարակութեան համար թարգմանութիւն անհրաժեշտ չի, սակայն, իմանալով «իշխանութեան» ներկայացուցիչների թերուսութեան մակարդակը ու հաշւի առնելով կրթութիւնս, փորձեմ բացատրել ինչ են ասում թերուսներին:

Ի դէպ, սա ՌԴ ԱԳՆ արձագանքն է ՀՀ Ազգային ժողովի «նախագահի» թերուս հարցազրոյցներում հնչեցրած մտքերին Լաւրովի պլանի մասին:

Ասում են.

1) Լաւրովի պլան չի եղել, այլ եղել է Մինսկի խմբի առաջարկ, որի վերջին խմբագրումը կողմերին է յանձնւել 2019!! թւականին, որը ենթադրում էր առաջին փուլում 5 ռայոնների յանձնում եւ յետագայում եւս երկուսը, բայց պարտադիր կապւած Արցախի կարգավիճակի հետ, այսինքն չկայ կարգավիճակ` չկայ երկու ռայոն:

2) ինչ վերաբերվում է Արցախի կարգավիճակին, ապա ՄԻՆՉԵՒ 2020 ԱՇՈՒՆԸ բանակցութիւնների սեղանին դրւած էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշում՝ կողմերի համաձայնեցւած ժամկէտներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքոյ` համազգային քւէարկութեան միջոցով, ինչը կարտայայտէր Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ազատ կամարտայայտութիւնը եւ կունենար միջազգային իրաւունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան իրաւաբանօրէն պարտադիր բնոյթ:

Ասել է թէ սա էիք բանակցում, էն որ երկու տարի ասում էիք. չենք բանակցում, կամ ինչ ուզում էնք էն էլ բանակցում ենք:

Այսինքն Ալէն Սիմոնեանի արած այն արտայայտութեանը, որ ռուսներն են յանձնել Արցախը եւ եթէ իրենք յանձնող լինէին, ապա կը համաձայնւէին Լաւրովի պլանին, ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն ասում է, որ Մինսկի խմբի առաջարկները`

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ պատերազմ,

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 5000 - ից աւել երիտասարդների կեանքերի հաշւին յանձնւած Արցախ,

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Շուշիի եւ Հադրութի կորուստ,

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՈՒՄ Արցախի կարգավիճակի անորոշութիւն

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 10 միլիոնանոց մի ամբողջ ազգի նւաստացում

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Սյունիքում տրված ճանապարհներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ անէն օր ՀՀ սահմանին զոհեր, գերիներ ու վիրաւորներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ մինչ օրս անհետ կորած զինւորներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ մինչ օրս դիահերձարանում թաքցրած դիակներ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ հազարաւոր որբեր

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ 1915 թւի նման ցեղասպանութիւնը

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ տասնեակ հազարուոր հայերի արտագաղթ

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Արցախի հայաթափում

ՉԷԻՆ ԵՆԹԱԴՐՈՒՄ Հայաստանի թրքացում:

Ու այս ամէնը եղաւ, ու եղաւ միայն մէկ մարդու պատճառով»,- գրել է Նազարեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։