Print this page
04/12/2021 - 11:20

«Իշխանութիւնը նպատակային ձեւով մեր հանրութեանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու եւ հիմնաւորելու իր զիջողականութիւնն ու պարտութիւնների շարքը»․ Տիգրան Աբրահամեան

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«alikonline.ir» - ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան էջում գրել է․

«Արցախի Ճարտար քաղաքի ուղղութեամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը գալիս է լրացնելու հոկտեմբերին Մարտակերտի ուղղութեամբ, իսկ նոյեմբերին Շուշիի յարակից հատւածում՝ գլխաւոր մայրուղու ուղղութեամբ, ադրբեջանցիների իրականացրած յանցագործութիւնները։

Ստացւում է, որ վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդիւնքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանւել՝ գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ, Ջրմուղի մասնագէտ եւ անասնապահ։

Անկախ մահւան ելքով այս միջադէպերի հանգամանքներից, դէպքի վայրերից ադրբեջանցիների դրդապատճառը մէկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպէս էլ չհաստատւած խաղաղութիւնը եւ յիշեցնել թուրքի ատելութեան եւ իրական նպատակների մասին։

Որքան էլ ցաւալի լինի արձանագրումը, այս միջադէպերը հնարաւոր էր կանխել, եթէ Արցախում եւ յատկապէս Հայաստանում որոշումներ կայացնողները յստակ գիտակցեին մեր առաջնահերթութիւնները, ժամանակին ֆիքսէին սպառնալիքները եւ դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնէին։

Իշխանութիւնը նպատակային ձեւով մեր հանրութեանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ անընդհատ համոզելու եւ հիմնաւորելու իր զիջողականութիւնն ու պարտութիւնների շարքը»։

 

Յարակից լուրեր