Հա

Քաղաքական

04/12/2021 - 11:30

«Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգաւոր թէզ են առաջ տանում». Սուրէն Սարգսեան

Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգաւոր թէզ են առաջ տանում: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգաւոր թէզ են առաջ տանում: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգաւոր թէզ են առաջ տանում: Մասնաւորապէս, հանդիպելով ընդունող երկրի իշխանութիւններին, խնդրում են օգնել «խաղաղութեան դարաշրջանի» բացման համար: Այսինքն՝ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս լուծւած է եւ Հայաստանի առաջնահերթութիւնն այլեւս Արցախը չէ (ինչպէս նկատում էք, սա Բաքւի թէզն է):

Ընդունող երկրներում սա ընկալւում է Արցախից ամբողջութեամբ հրաժարւելու դիրքորոշում, որին ի պատաախան սովորաբար հնչում է «դէ, եթէ Արցախն այլեւս ձեզ պէտք չէ, կենտրոնանանք այլ հարցերի վրայ» պատասխանը: Այսինքն, գոնէ արտաքին աշխարհի համար իշխանութիւնները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատւածը որեւէ կերպ պահելու կարիք չունեն»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։