Հա

Քաղաքական

05/12/2021 - 10:00

«Կրեմլը որոշել էր հերթական անգամ բացայայտել Նիկոլ Փաշինեանի եւ Ալէն Սիմոնեանի ստերը». Zham.am

«Ժամ»-ը գրում է․«Ինչպէս գիտէք, մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անուղղակիօրէն յայտարարեց, որ «Ռուսաստանն է յանձնել Ղարաբաղը»՝ խօսելով այսպէս կոչւած «Լաւրովի պլանի» մասին, որը, ըստ Ալէն Սիմոնեանի, նախատեսում էր Ղարաբաղի յանձնումն Ադրբեջանին: 

«alikonline.ir» - «Ժամ»-ը գրում է․«Ինչպէս գիտէք, մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անուղղակիօրէն յայտարարեց, որ «Ռուսաստանն է յանձնել Ղարաբաղը»՝ խօսելով այսպէս կոչւած «Լաւրովի պլանի» մասին, որը, ըստ Ալէն Սիմոնեանի, նախատեսում էր Ղարաբաղի յանձնումն Ադրբեջանին: Եւ քանի որ Ալէն Սիմոնեանն այս ամէնը ներկայացրել է ռուս լրագրողներին, Կրեմլը որոշել է Սիմոնեանին պատասխանել «Մարիա Զախարովայի շուրթերով», սակայն պատասխանը ներառում է աւելի ամբողջական մօտեցում, որտեղ իրականում Կրեմլը որոշել է բացայայտել Նիկոլ Փաշինեանի մեծ սուտը, թէ իբրեւ մինչեւ 2018թ. նախկին իշխանութիւնները «փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղն արդէն յանձնել էին Ադրբեջանին»:

Զախարովան միաժամանակ հետաքրքիր նրբերանգ է ներկայացրեց, ըստ որի հայ հասարակութիւնը պէտք է աւելի յստակ պատկերացնի, թէ ինչ է առաջարկւել Հայաստանին 2019 թւականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինեանն արդէն վարչապետ էր։

Եւ այսպէս, 2019 թւականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկով խնդրին փաթեթային լուծում է առաջարկւել, որը պէտք է իրականացւէր փուլային տարբերակով։

Առաջին փուլում Ադրբեջանին վերադարձւում էր 5 շրջան, երկրորդ փուլում Լեռնային Ղարաբաղը պէտք է ստանար ժամանակաւոր կարգավիճակ, Ղարաբաղը պէետք է մասնակցէր ԵԱՀԿ բոլոր աշխատանքային խմբերի աշխատանքներին, բոլոր հաղորդակցութիւնները պէտք է բաց լինեն: Ու կար նաեւ 2 կարեւոր կէտ. պէտք էր պարզաբանել խնդիրը, թէ երբ Ղարաբաղում պէտք է հանրաքւէ անցկացւէր ԼՂՀ կարգավիճակի վերաբերեալ ու պէտք է յստակեցւէր Լաչինի միջանցքի լայնութիւնը։

Վերջին հարցը կարեւոր էր այն պատճառով, որ ԼՂՀ-ում հանրաքւէից անմիջապէս յետոյ հայկական զօրքերը պէտք է դուրս բերւէին Քելբաջարից եւ Լաչինից, բացառութեամբ Լաչինի միջանցքի, որը պէտք է կապէր ապագայ ճանաչւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեան հետ։

Եթէ Նիկոլ Փաշինեանը համարձակւում է այս ամէնը անւանել «Ղարաբաղը յանձնել Ադրբեջանին», ապա սա սրբապղծութիւն է եւ պարզ խաբէութիւն, հէնց այդ խաբէութիւնն է Կրեմլը որոշել բացայայտել եւ հիմնաւորել, որ դա անում է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինեանն այսօր փորձում է իր բոլոր սխալները բարդել Մոսկւայի վրայ։ Հէնց այս պատճառով է, որ Կրեմլը ցանկանում է, որ հայ ժողովուրդն իմանայ, թէ ինչ է առաջարկւել Հայաստանին Փաշինեանի ղեկավարութեան ժամանակ, եւ այս առաջարկը, ըստ էութեան, տորպեդահարւել է Փաշինեանի կողմից։ Նա փաստացի քանդեց բանակցային գործընթացը, ճանապարհ բացեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար։

Թէ ինչու է Կրեմլը որոշել հէնց հիմա բացայայտել Փաշինեանի հերթական սուտը, դժւար է ասել։ Ոմանց կարծիքով՝ «Մոսկւայի համբերութեան բաժակը լցւել է», երբ տեսնում են, թէ ինչպէս են Նիկոլի թիմն ամէն հարցում մեղադրում Մոսկւային։

Բայց կայ մէկ այլ կարծիք, ըստ որի, Մոսկւան միշտ Հայաստանին համարել է իր բնական դաշնակիցը եւ նյարդայնանում է, երբ Ռուսաստանի մտադրութիւնները սխալ են ներկայացւում իր բնական դաշնակցի ժողովրդին։

Մոսկւան, ամենայն հավւանականութեամբ, հասկացել է, որ Հայաստանում իշխանութիւնից բացի, պէտք է աշխատել հասարակութեան հետ, քանի որ դա միակ երաշխիքն է, որ կը փարատւեն Ռուսաստանի վերաբերեալ տարատեսակ մանիպուլեացիաները։

Ուշադրութիւն դարձնենք, որ Մոսկւան որոշել է յետ կանչել իր դեսպանին Երեւանից, ում պաշտօնավարման ժամանակն աւարտւել է, սակայն, աւանդոյթի համաձայն, երբ Մոսկւան բաւարարւած է լինում դեսպանի աշխատանքով, երկարացնում է նրա աշխատանքի ժամկէտը, սակայն 2018 թւականից Հայաստանում ՌԴ դեսպանի դէպքում ռուսները որոշել են այլ կերպ վարւել: Կարելի է եզրակացնել, որ իրենք դժգոհ են այն փաստից, որ Հայաստանի իշխանութիւնները մշտապէս շահարկում եւ խեղաթիւրում են Մոսկւայի կարծիքը Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապւած հարցերի վերաբերեալ, եւ որ նրանց յաջողւում է դա անել: Մինչդեռ դեսպանի հիմնական գործառոյթն է ապահովել, որ նա կարողանայ հաւասարակշռւած յարաբերութիւններ պահպանել քաղաքական դաշտի եւ հասարակութեան բոլոր շերտերի հետ, ինչը թոյլ կը տայ հայ հասարակութեանն աւելի օիեկտիւ պատկերացում կազմել կոնկրետ խնդրի վերաբերեալ։

Փաստօրէն, Մոսկւայի մասին Ալէն Սիմոնեանի «կենցաղային ձեւակերպումները» կարող են կատալիզատորի դեր խաղալ, եւ Մոսկւան կարող է ամբողջութեամբ փոխել իր մօտեցումները Հայաստանում վարւող քաղաքականութեան նկատմամբ։

Սա՛ է իրականութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։