Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովւած չէ մարդկանց անվտանգութիւնը. ադրբեջանական զինւած ծառայողները շարունակում են դիտարկման ներքոյ պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին ասւում է ՀՀ ՄԻՊ յայտարարութիւնում:
«alikonline.ir» - Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովւած չէ մարդկանց անվտանգութիւնը. ադրբեջանական զինւած ծառայողները շարունակում են դիտարկման ներքոյ պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին ասւում է ՀՀ ՄԻՊ յայտարարութիւնում:
«Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովւած չէ մարդկանց անվտանգութիւնը. ադրբեջանական զինւած ծառայողները շարունակում են դիտարկման ներքոյ պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտաւորութեամբ զրկանքներ են պատճառում մարդկանց:
Պէտք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպէսզի արդիւնաւէտ պայքարենք խնդիրների դէմ:
Ադրբեջանական զինւած ծառայողները յանցաւոր պահւածքով ամէն օր ոտնահարւում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրաւունքները:
Ուստի, նրանք պէտք է հեռանան մեր գիւղերի, շատ դէպքերում մարդկանց տների մօտից ու ճանապարհերից, պէտք է լինի ապառազմականացւած անվտանգութեան գօտի:
Սա չի նշանակում, թէ այդ կերպ միանգամից որոշում ենք ի՞նչ կամ ո՞ւմ տարածքն է: Դա կորոշւի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդիւնքում:
Պարզապէս պէտք է հրատապ վերականգնենք մարդկանց բնականոն, նորմալ կեանքը՝ առանց այդ կեանքը խաթարող տեխնիկայի ու զինւած ծառայողների, որ թոյլ չտանք ադրբեջանական հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ շարունակեն զրկանքներ կրել: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսեան ներխուժումներին:
Առաւել եւս՝ սա ամբողջութեամբ բխում է միջազգային (ԵԱՀԿ, ՄԱԿ եւ այլն) պահանջներից:
Հարկ ենք համարում յատուկ նշել, որ Պաշտպանի աշխատակազմն անձամբ է տեսել, թէ ինչպէս են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զօրքերը, Ոստիկանութեան ծառայողները կամ պարզապէս յարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար:
Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպէս արդէն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է:
Յ.Գ.- Արձանագրւած ամէն անհատական գործով կաշխատենք պետական մարմինների հետ ու նաեւ միջազգային կառոյցներին ուղղւած յատուկ զեկոյցներով կը շարունակենք հիմնաւորել՝ ապառազմականացւած գօտու անհրաժեշտութիւնը»: