Հա

Քաղաքական

06/12/2021 - 10:35

«36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն անդրադարձել է դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքներին՝ փաստելով, որ 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում։ Ստորեւ ներկայացնում ենք Իշխան Սաղաթելեանի դիտարկումը. 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանն անդրադարձել է դեկտեմբերի 5֊ին կայացած ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքներին՝ փաստելով, որ 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15-ում։ Ստորեւ ներկայացնում ենք Իշխան Սաղաթելեանի դիտարկումը.

«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրութիւնների արդյունքնում 36 խոշորացւած համայնքից ՔՊ կարող է համայնքապետ ունենալ 15-ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամօր, Արմաւիր, Բաղրամեան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։

Միւս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գաւառ, Վարդենիս, Վանաձոր, Նայիրի, Նոր Հաճն, Աբովեան, Ամասիա, Ախուրեան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերեան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանեան, Սեւան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձեւաւորել տեղական իշխանութիւն։

Յիշեցնենք՝ Ախուրեան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդէն հանդէս են եկել տեղական իշխանութիւնը համատեղ ձեւաւորելու մասին յայտարարութեամբ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։