Հա

Քաղաքական

06/12/2021 - 13:15

«Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանութեան հեռացումն իրատեսական է». Վարդանեան

Ոչ թէ չեն կեղծել դրա համար չեն յաղթել, այլ կեղծել են, ամէն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն յաղթել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի արձագանգին։

«alikonline.ir» - Ոչ թէ չեն կեղծել դրա համար չեն յաղթել, այլ կեղծել են, ամէն միջոց գործածել են, ճնշումներ բանեցրել են ու անգամ դրանով չեն յաղթել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը` անդրադառնալով ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի արձագանգին։

«Ապացոյց էք ուզում՝ ամենայայտնի կեղծարարներին կը գտնէք այս մարդկանց շուրջ, «ամենանախկին», չսիրւած, տարիներ շարունակ ընտրութիւններ կեղծողների համբաւ ունեցողներին՝ այս մարդկանց ցուցակներում։

Սա պարտութիւնը որպէս յաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է։ Այս գրւածքից մօտաւորապէս կարելի է պատկերացնել ինչ գիշեր է եղել։ Թիմը նեղւում է, ասում է. «շեֆ, սէնց ո՞նց կը լինի, մեր գործերը ոնց որ վատ են, հա՞»։ Ինքն էլ պիտի պատասխանի ու պատասխանում է։

Հայաստանում թշնամու փաստաբանի դերը ստանձնած իշխանութեան հեռացումը լրիւ իրատեսական է ու կախւած է միայն մեզնից, մնացածը մեզ այս նպատակից շեղելու համար պատմւող պատմութիւններ են»,- գրել է ընդդիմադիր պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։