Հա

Քաղաքական

06/12/2021 - 13:25

«ՏԻՄ ընտրութիւններին ամենալաւ գնահատականը տւել է Փաշինեանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողւել է». Արթուր Խաչատրեան

ՏԻՄ ընտրութիւններին ամենալաւ գնահատականը արդիւնքների առումով, թերեւս, տւել է Նիկոլ Փաշինեանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրութիւններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը:

«alikonline.ir» - ՏԻՄ ընտրութիւններին ամենալաւ գնահատականը արդիւնքների առումով, թերեւս, տւել է Նիկոլ Փաշինեանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրութիւններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրեանը: Գրում է Yerkir.am-ը:

Նրա խօսքով, Փաշինեանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղւած են եղել արտաքին անվտանգային մարտահրաւէրներով, աւելի կարեւոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից աւելի վատ արդիւնքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել. «Բայց ես ուզում եմ յիշեցնել, որ այս ընտրութիւնների նախօրեակին պետութիւնն իբր պատահաբար սոցիալական աջակցութեան քսակն էր բացել թէ համայնքներին ու համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաեւ խոշորացման փնջերն այնպէս են կազմւել, որ իրենք կարողանան հնարաւորինս շատ ձայներ հաւաքել, որը նոյնպէս պատահականութիւն չէ: Յիշեցնեմ, որ ընտրութիւններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաեւ յիշեցնեմ, որ իերնք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամենով հանդերձ իրենք պարտւել են»,- ասաց Խաչատրեանը:

Նա նշեց, որ 36 խոշորացւած համայնքներից ընդամէնը 15-ում է ՔՊ-ն կարողացել հաւաքել այնքան ձայն, որ կարողանայ միանձնեայ իշխանութիւն ձեւաւորել, իսկ 21 համայնքներում ոչ իշխանական ուժերը 8-ում միանձնեայ, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնութիւն:

«Իրենք որոշ համայնքներում, որ ներկայացնում են, թէ յաղթել են, իրականում հէնց այդտեղ են պարտւել, որովհետեւ յոյսը դրել են այն մարդկանց վրայ, որոնք տարիներ շարունակ, ընտրութիւնից ընտրութիւն սպասարկել են օրւայ քաղաքական իշխանութեան շահերը: Իրականում իրենք են գործիք դարձել այդ պատեհապաշտ մարդկանց ձեռքում, որոնք առաջին իսկ հնարաւորութեան դէպքում պատրաստ են լքել խորտակւող նաւը:

Կարող ենք արձանագրել, որ 2018-ից յետոյ իշխանութիւնը 2021-ին կորցրեց 200 հազարից աւելի ձայն, շարունակում է իր պարտութիւնների շղթան: Իշխանութիւնը պարտւել է Կապանում, Գիւմրիում, Մեղրիում, Գորիսում, Ախուրեանում եւ սա շարունակական գործընթաց է: Եթէ այսպէս շարունակւի, շատ շուտով կը տեսնեն, որ որեւէ աջակցութիւն չունեն»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամաւորը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։