Հա

Քաղաքական

07/12/2021 - 09:50

Յունիսի 20-ից յետոյ Վանաձորում ՔՊ ձայները նւազել են 18,000-ով, Աբովեանում ու Վեդիում՝ գրեթէ կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տւեալները

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրութիւններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը պարտութիւն է կրել։

«alikonline.ir» - Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրութիւններ։ Համայնքների մի մասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը պարտութիւն է կրել։

Այդ համայնքների մեծ մասում ՔՊ-ն յաղթել էր 2021-ի յունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում։

Tert.am-ը համեմատել է մի շարք խոշոր համայնքերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ստացած ձայները յունիսին եւ դեկտեմբերին։

Քանի որ ՏԻՄ ընտրութիւնները խոշորացւած համայնքներում էին, Tert.am-ը իշխող քաղաքական ուժի ստացած ձայները առանձնացրել է միայն քաղաքային համայնքներում՝ համեմատելով դրանք խորհրդարանական ընտրութիւններում նոյն քաղաքներում ՔՊ-ի ստացած ձայների հետ։

Այսպիսով՝ Մասիս քաղաքում 2021-ի ԱԺ ընտրութիւններում քւէարկութեանը մասնակցած 8941 ընտրողներից ՔՊ-ի օգտին քւէարկել էր 4648 ընտրող։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրութիւններում Մասիս քաղաքում քւէրակութեանը մասնակցել է 7319 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քւէարկել է 2557-ը։

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում յունիսի 20-ին քւէարկութեանը մասնակցել է 44,597 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քւէարկել է 25,985 ընտրող։ ՏԻՄ ընտրութիւնների ընթացքում Վանաձոր քաղաքում քւէարկութեանը մասնակցել է 30,482 ընտրող, ՔՊ օգտին քւէարկել է 7227 ընտրող։ Այսինքն՝ քւէարկութեան մասնակիցների թիւն աւելացել է շուրջ 5000-ով, ՔՊ օգտին քւէարկողների թիւը՝ նւազել աւելի քան 18,000-ով։

Արարատի Վեդի քաղաքում ԱԺ ընտրութիւններին մասնակցել է 5156 ընտրող, որոնցից ՔՊ-ի օգտին քւէարկել է 2690-ը։ ՏԻՄ ընտրութիւններին այդ քաղաքում քւէարկել է 5169 քաղաքացի, որոնցից 1346-ն իր քւէն տւել է ՔՊ-ին։ Այսինքն՝ ՔՊ-ի ձայները մի քանի ամսւայ ընթացքում գրեթէ կրկնակի նւազել են։

Գեղարքունիքի մարզկենտրոն Գաւառում ԱԺ ընտրութիւններին մասնակցել է 8692 ընտրող, որոնցից 5567-ն իր քւէն տւել է ՔՊ-ին։ ՏԻՄ ընտրութիւնների ընթացքում Գաւառ քաղաքից մասնակցել է 8373 ընտրող, ՔՊ-ի օգտին քւէարկել է 1159 քաղաքացի։

Կոտայքի Աբովեան քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցել է 21,618 ընտրող, նրանցից 9445-ն ընտրել է ՔՊ-ին։ ՏԻՄ ընտրութիւններին Աբովեանում մասնակցել է 15,036 ընտրող, որոնցից 5293-ն իր ձայնը տւել է ՔՊ-ին:

Յիշեցնենք, որ սրանք ՏԻՄ ընտրութիւնների նախնական արդիւնքներն են։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։