Հա

Քաղաքական

07/12/2021 - 12:30

«Բաքւի բռնապետը հերթական անգամ բարբաջել է «Զանգեզուրեան միջանցքի» մասին». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Այսօր Բաքւի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպէս կոչւած, «Զանգեզուրեան միջանցքի» մասին, սակայն դա արել է մի վայրում, որն էթնիկական կազմի առումով ինքնին խնդրայարոյց տարածք է, քանի որ Ղուբայի շրջանի Ղոնախքենդ աւանը Լեռնային Շիրւանի այն բնակավայրերից է, որտեղ ապրում են բացառապէս կովկասեան պարսիկներ (թաթեր)։

Ադրբեջանաբնակ կովկասեան պարսիկների շրջանում, ըստ հէնց ադրբեջանական տելեգրամեան ալիքների վերջին հրապարակումների՝ 2014թ․ էթնիկական հողի վրայ տեղի են ունեցել ձերբակալութիւններ եւ բռնաճնշման այլ գործողութիւններ «Շիրւանի ազատագրութեան ճակատ» կազմակերպութեանն անդամակցելու եւ Շիրւանի Պարսկական Հանրապետութեան ստեղծելու նպատակով հնարաւոր զինւած ապստամբութիւն բարձրացնելու պատրւակով։ 

Բաքւի բռնապետը սեփական բնակչութեան շրջանում զանազան՝ այդ թւում էթնիկական հողի վրայ, դժգոհութիւնները սանձելու նպատակով պարբերաբար յայտարարել է, որ Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման բոլոր խնդիրների իբր պատճառն Արցախում չլուծւած հակամարտութիւնն է։

Հիմա նոյն յաճախութեամբ «պնդելով», թէ այդ հակամարտութիւնն այլեւս գոյութիւն չունի, նա յայտնւել է իր իսկ լարած թակարդում եւ փորձում է դրանից դուրս պրծնել նաեւ կովկասեան պարսիկների միջավայրում ինչ-որ «Զանգեզուրեան միջանցքի» մասին բարբաջելով, մինչդեռ այս մարդկանց անհրաժեշտ է իրենց գոնէ նւազագոյն էթնիկական իրաւունքների ապահովում, այլ ոչ թէ իրականում պանթուրանական միջանցք, որը կը յանգեցնի նաեւ այս հինաւուրց իրանական ժողովրդի վերջնական ձուլմանը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։