Հա

Քաղաքական

08/12/2021 - 11:15

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին։

«alikonline.ir» - Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին։

Հանդիպմանն անդրադարձ կատարւեց Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, մասնաւորապէս հայրենիքի սահմաններին եւ սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին, կարեւորւեց համընդհանուր ջանքերի մէկտեղումը՝ ի նպաստ առկայ հարցերի յաղթահարման եւ հայրենիքի զօրացման։

Զրոյցի ընթացքում խօսւեց նաեւ սփիւռքի համայնքներում առկայ կացութեան եւ ազգային կառոյցների կարեւոր առաքելութեան մասին ազգային ինքնութեան ու միասնականութեան պահպանման գործում։ Ընդգծւեց նաեւ հայրենիք-սփիւռք կապերի առաւել ամրապնդման անհրաժեշտութիւնը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։