Հա

Քաղաքական

08/12/2021 - 13:10

«Ադրբեջանական մամուլի առաջին էջերում գրում են, որ իրենց գործընկերները պատժիչ գործողութիւններ են իրականացրել դաշնակցականների նկատմամբ». Արծւիկ Մինասեան

Սա իշխանութիւնների շոուն է ընդդէմ այն քաղաքացիների, ովքեր իրենց հայրենիքի պաշտպանութեան առաջին դիրքերում են։ Որեւէ ձեւով որեւէ կապ Գերասիմ Վարդանեանի եւ այդ երեւոյթի միջեւ չկայ, նրանք փորձում են Գերասիմ Վարդանեանից ստեղծել յանցաւոր տարրի կերպար։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով երէկ ԱԺ-ում իշխանական պատգամաւորների եւ խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների մասնակցութեամբ միջադէպին։ 

«alikonline.ir» - Սա իշխանութիւնների շոուն է ընդդէմ այն քաղաքացիների, ովքեր իրենց հայրենիքի պաշտպանութեան առաջին դիրքերում են։ Որեւէ ձեւով որեւէ կապ Գերասիմ Վարդանեանի եւ այդ երեւոյթի միջեւ չկայ, նրանք փորձում են Գերասիմ Վարդանեանից ստեղծել յանցաւոր տարրի կերպար։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով երէկ ԱԺ-ում իշխանական պատգամաւորների եւ խմբակցութեան ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների մասնակցութեամբ միջադէպին։ Գրում է Tert.am-ը:

Մինասեանի կարծիքով՝ իշխանութիւնները, նման միջադէպ հրահրելով, փորձում էին ուշադրութիւն շեղել մի շարք կարեւոր օրակարգերից։

«Ակնյայտ է, որ այս արարքների թիւ մէկ պատասխանատուն պատգամաւորներն են, նրանք ոչ միայն կանոնակարգ օրէնքի կոպտագոյն խախտումով են դրսեւորել իրենց վարքագիծը, աւելին՝ իրենք կոնֆլիկտ հրահրելու եւ սադրանք գործադրելու ակնյայտ քայլեր են իրականացրել, որի իրաւական գնահատականները պէտք է տան իրաւապահ մարմինները։ Պատգամաւորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծով։ Այն անձիք, որոնք ներգրաււած են եղել այս գործի մէջ, բոլորը պէտք է բացատրութիւն տան»։

Մինասեանը նշեց, որ տեղի ունեցած միջադէպը հանրային նշանակութիւն ունի, եւ իշխանական պատգամաւորների կողմից տուժողները ոչ թէ առանձին անհատներ են, այլ հանրութիւնը։

«Եթէ քրէական վարոյթ իրականացնող մարմինը կը փորձի դա տեղափոխել միջանձնային բնոյթի հարցերի դաշտ, այդտեղ դնելու ենք մեր պահանջը, որ սա հանրային նշանակութեան հարց է։ Այս շրջանակներում ադրբեջանական մամուլի առաջին էջերում նիւթեր են գնում, որ իրենց գործընկերները դաշնակցականների նկատմամբ պատժիչ գործողութիւններ են իրականացնում»։

Անդրադառնալով գերիների եւ անհետ կորածների հարցին՝ Մինասեանն ընդգծեց, որ այս հարցով հրաւիրել էին հրատապ նիստ, որին հրաւիրել էին Նիկոլ Փաշինեանին, սակայն վերջինս այդպէս էլ չէր ներկայացել։

«Եկել էին երկրորդական պաշտօնատար անձիք, որոնք չէին կարող պատասխանել այդ հարցերին։ Դրան գումարած այն յայտարարութիւնը, որ երէկ տարածւել էր համացանցում, այս հարցերին պէտք է յստակ պատասխաններ հնչեն։ Մենք առաջարկել ենք հրաւիրել հրատապ արտահերթ նիստ գերիների հարազատների մասնակցութեամբ եւ կառավարութեան ներկայացուցիչների ներգրաւմամբ, թող հնչեն հարցեր եւ տրւեն պատասխաններ։ Այս պահի դրութեամբ այդ մասով դեռ չկայ որեւէ արձագանգ։ Գերիների հարազատները նոյնպէս պահանջներ են առաջադրել, որ եթէ այդ քննարկումը չնախաձեռնեն, իրենք այլ գործողութիւնների են դիմելու»։

Մինասեանը պնդեց, որ գործադիր իշխանութիւնը պարտաւոր է խորհրդարանին ներկայացնել, թէ ինչ գործողութիւններ է իրականացնում գերիներին եւ անհետ կորածների հայրենադարձելու եւ գտնելու ուղղութեամբ։

«Եթէ չլինի իշխանութեան արձագանգը, դա կը նշանակի, որ այս իշխանութիւնները որեւէ կապ չունեն մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների հետ»,- ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։