Հա

Քաղաքական

16/12/2021 - 11:20

Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է գերիներից

Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինեանի իւրաքանչիւր հանդիպումից առաջ հայ հասարակութիւնն ապրում է տագնապի սպասումով, մտահոգութեամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եւ ամէն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթեւացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լաւ պրծանք։ Հէնց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձեւաւորւել անցած ամիս Սոչիում եւ նախօրէին Բրիւսէլում կայացած հանդիպումներից առաջ։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինեանի իւրաքանչիւր հանդիպումից առաջ հայ հասարակութիւնն ապրում է տագնապի սպասումով, մտահոգութեամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եւ ամէն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթեւացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լաւ պրծանք։ Հէնց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձեւաւորւել անցած ամիս Սոչիում եւ նախօրէին Բրիւսէլում կայացած հանդիպումներից առաջ։

Այն, որ դրանց արդիւնքներով շատ ցցուն հակահայկական փաստաթղթեր չստորագրւեցին, իհարկէ, դրական է։ Բայց դրանից հանրային մտահոգութիւնը չի նւազում, եւ դա ունի խորքային քաղաքական ու հոգեբանական պատճառներ ու կրկին յանգում է այն պարզագոյն իրողութեանը, որ պարտւած ղեկավարը չի կարող երկրի շահերը սպասարկել այնպէս ու այնքան, որքան դա հնարաւոր կը լինէր կամայական մէկ այլ ղեկավարի պարագայում։

Նիկոլ Փաշինեանը դա չի կարող անել օբիեկտիւօրէն, կեանքի ու քաղաքականութեան կանոններով, թէեւ տեղ ունեն նաեւ նրա զուտ անձնային որակները։ Ահա այսպիսի ղեկավար ունեցող պետութեան հասարակութիւնն ապրում է ստեղծւած իրավիճակից ոչ թէ առաւելագոյն օգուտներ ստանալու, այլ նւազագոյն կորուստներով դուրս գալու ակնկալիքով, որը ոչ միայն չի կարող պետութեան համար զարգացման նախադրեալներ ապահովել, այլեւ ինքնին պետութիւնը մաշող, քայքայող ռեժիմ է։ Եւ Նիկոլ Փաշինեանն ինքն էլ՝ գործում է ոչ թէ առաւելագոյն օգուտ քաղելու, այլ նւազագոյն վնաս պատճառելու սկզբունքով՝ հանդիպումից հանդիպում երկրորդական պլան մղելով Հայաստանի համար թիւ մէկ կարեւորութիւն ունեցող հիմնախնդիրը՝ գերիների հայրենադարձման հարցը։

Գերիների մասին այդ հանդիպումներում խօսւում է խիստ ընդհանրական ձեւակերպումներով՝ «հումանիտար հարցերի» մասին պարբերութիւնում։ Առանց որեւէ կոնկրետութեան, առանց հասցէականութեան ու պարտաւորութիւնների։ Եւ այնպէս չէ, որ Նիկոլ Փաշինեանն իրեն չխնայելով՝ ամէն ինչ անում է գերիներին վերադարձնելու համար, բայց չի ստացւում։ Ո՛չ։ Ճիշտ հակառակը՝ նա Հայաստանում տեղեկատւական-քարոզչական գրոհներ է կազմակերպում գերիների դէմ, նրանց յայտարարում է յանցագործներ, կալանաւորում է նոր վերադարձած գերիներին եւ մեկնում որեւէ մայրաքաղաք՝ արդէն ոչ թէ գերիներին վերադարձնելու անխախտ մղումով, այլ իր բնորոշմամբ՝ յանցագործներին արտայանձնելու հերթապահ ցանկութեամբ։

Ըստ ամենայնի, նա արդէն իսկ ներքուստ հրաժարւել է գերիների վերադարձի պահանջից, որը նրա իրական նպատակներին ոչ միայն չի օգնում, այլեւ խանգարում է։ Իսկ Նիկոլ Փաշինեանին հետաքրքրում են կոմունիկացիաները, ճանապարհների բացումը, առեւտրաշրջանառութիւնը, ամէն ինչ, որ կապւած է փողի հետ։

Մարդիկ՝ գերիները, այլեւս դուրս են նրա հետաքրքրութիւնների շրջանակներից, քանի որ առաջիկայում ընտրութիւններ նախատեսւած չեն, հետեւաբար՝ չկայ գերիների հարազատների ձայները ստանալու խնդիր։ Այն դէպքում, երբ որեւէ նորմալ երկրի քիչ թէ շատ նորմալ ղեկավար կը հրաժարւէր անգամ թշնամի երկրի ղեկավարի հետ նոյն սեղանի շուրջ նստել, մինչեւ վերադարձւած չլինէր վերջին գերին։

Բայց քանի որ ո՛չ Հայաստանն է նորմալ երկիր, ո՛չ Նիկոլ Փաշինեանը՝ նորմալ ղեկավար, նա բաց չի թողնում Ալիեւի հետ գեալաջիի որեւէ հնարաւորութիւն՝ առանց բարդոյթների քննարկելով բոլոր ադրբեջանաշահ օրակարգերը եւ սահմանափակւելով գերիների մասին ընդհանուր ձեւակերպումներով։

Իսկ մինչ այդ Հայաստանում թեթեւացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լաւ պրծանք։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից
    Նիկոլ Փաշինեանը հեռացել է Հայաստանից

    Հոգեբանական արտագաղթը միգրացիայի ամենաքայքայիչ տեսակներից է, երբ մարդը՝ ֆիզիկապէս գտնւելով սեփական երկրում, մտովի իրեն համարում է այլ երկրի բնակիչ։ Այդ հոգեվիճակում հիմա ապրում են Հայաստանի տասնեակ, գուցէ հարիւր-հազարաւոր քաղաքացիներ, որոնց մի մասը դեռեւս չի արտագաղթում տեխնիկական անհնարինութեան պատճառով, որոշ հատւածն էլ, այդուհանդերձ, յոյս ունի, որ այս մղձաւանջը կաւարտւի։

  • «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան
    «Բերձորը յանձնելով՝ թշնամին կը յայտնւի Տեղ գիւղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկայ». Իշխան Սաղաթելեան

    Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ յստակեցում չկայ, որ Բերձոր եւ Աղաւնոյ բնակավայրերը պէտք է յանձնւեն Ադրբեջանին, այնտեղ գրւած է, որ երեք տարւայ ընթացքում կողմերի համաձայնութեան դէպքում պէտք է հաստատւի այլընտրանքային երթուղու նախագիծը, սակայն Ադրբեջանը շտապում է, քանի որ վախենում է, որ Հայաստանում իր գործընկերոջը կորցնելուց յետոյ իր հայադաւ ծրագրերը չի կարող աւարտին հասցնել: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

  • «Հէնց Փաշինեանն է մեր պետականութեան ու ինքնիշխանութեան տակ դրւած ռումբը». Վահէ Յակոբեան
    «Հէնց Փաշինեանն է մեր պետականութեան ու ինքնիշխանութեան տակ դրւած ռումբը». Վահէ Յակոբեան

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ յունիսի 27-ին կայացած ասուլիսի հիմնական ուղերձների շուրջ News.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանի հետ։

  • «Փաշինեանը պարտւել է պատերազմը, Ղարաբաղը, դիւանագիտութիւնը, դաւաճանել Ղարաբաղի հայերին, մեղաւորը Պուտի՞նն է». Տարասով
    «Փաշինեանը պարտւել է պատերազմը, Ղարաբաղը, դիւանագիտութիւնը, դաւաճանել Ղարաբաղի հայերին, մեղաւորը Պուտի՞նն է». Տարասով

    «Փաշինեանը ցանկանում է խցկւել Ղարաբաղեան հարցի լուծմանն այն դէպքում, երբ ինքը յանձնել է ամէն ինչ, նա դաւաճանել է Ղարաբաղի հայերին»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի վերջին ասուլիսի այն հատւածին, որը վերաբերում էր Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռուսական պատասխանատւութեանը եւ խաղաղապահների պատասխանատւութեան գօտուն:

  • Փաշինեանի վտանգաւոր ուղերձները
    Փաշինեանի վտանգաւոր ուղերձները

    «Այն տարածքները, որոնք չեն գտնւում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողութեան տակ»,- առցանց ասուլիսի ընթացքում այսպէս, շատ ուղիղ յայտարարեց Նիկոլ Փաշինեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։