Հա

Քաղաքական

16/12/2021 - 11:25

ՀՀ գլխաւոր դատախազը Եգիպտոսում հանդիպում է ունեցել Իրանի արդարադատութեան նախարարի հետ

Կոռուպցիայի դէմ պայքարի կոնւենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցութեան շրջանակներում գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատւիրակութիւնների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Կոռուպցիայի դէմ պայքարի կոնւենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցութեան շրջանակներում գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատւիրակութիւնների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետութեան դատախազութեան պաշտօնական կայքը:

Դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շէյխում կայացել է Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան արդարադատութեան նախարար Ամին Հոսէյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Հրաչեայ Փոլադեանը:

Կողմերը քննարկել են երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ իրաւական ոլորտում համագործակցութեան արդիական հարցեր:

Երկուստեք բարձր է գնահատւել վերջին շրջանում Հայաստանի եւ Իրանի դատախազութիւնների միջեւ յարաբերութիւնների զարգացման եւ սերտացման դինամիկան, փոխվստահութեան եւ փոխգործակցութեան մակարդակի շարունակական աճը, ինչի վկայութիւնն են ՀՀ եւ ԻԻՀ գլխաւոր դատախազների արդիւնաւէտ փոխայցելութիւնները: Դրանց ընթացքում պլանաւորւում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտւած յանձնման եւ քրեական գործերով իրաւական օգնութեան ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգութեան եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան, ապօրինի սահմանահատումների եւ ապօրինի միգրացիայի դէպքերով քրեական գործերի քննութեան եւ դրանց նկատմամբ դատախազական վերահսկողութեան, ինչպէս նաեւ ալ գործընթացների արդիւնաւէտութեան բարձրացմանը: Բացի այդ օպերատիւ լուծումներ են ստանում երկուստեք բարձրացւող քրեաիրաւական բնոյթի խնդիրներ՝ հիմքում ունենալով երկու երկրների ներքին օրէնսդրութեան յարգումը, իրաւական անվտանգութիւնը, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի  ամրապնդման համատեքստում միմեանց երկրների տարածքում գտնւող իրենց քաղաքացիների ապահովութիւնը եւ իրաւունքները:

ՀՀ գլխաւոր դատախազը, մասնաւորապէս, գոհունակութիւն է յայտնել Իրանի գլխաւոր դատախազի անմիջական միջամտութեամբ քրէական գործերով իրաւական օգնութիւն ցոյց տալու մասին Հայաստանի իրաւասու մարմինների միջնորդութիւններն Իրանի իրաւասու մարմինների կողմից կատարելու խնդրի լուծման կապակցութեամբ։

Արթուր Դաւթեանը եւ Ամին Հոսէյն Ռահիմին մտահոգութիւն են յայտնել տարածաշրջանում ստեղծւած անվտանգային իրավիճակի, դրանով պայմանաւորւած՝ շարունակւող լարւածութիւնց տուժող տարածաշրջանի բնակչութեան կենսական իրաւունքների պաշտպանութեան ի յայտ եկող մարտահրաւէրների, խոչընդոտների կապակցութեամբ:

Առաջնային է համարւել տեւական կայունութեան եւ խաղաղութեան ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մօտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչութիւնից զերծ պահելու, հակառակին ուղղւած միտումները թոյլ չտալու հարցում: Կրկին շեշտւել է այս ուղղութեամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչութեան, ինչպէս նաեւ անդրազգային բնոյթի այլ յանցագործութիւնների դէմ պայքարում վճռականութիւնն ցուցաբերելու եւ եկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով գործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։