Հա

Քաղաքական

18/12/2021 - 10:20

«Մենք՝ իբրեւ ԱԺ պատգամաւորներ, ընդդիմութիւն, սկսում ենք գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի պաշտօնանկութեան գործընթաց»․ Արծւիկ Մինասեան

Մենք՝ իբրեւ ԱԺ պատգամաւորներ, ընդդիմութիւն, հայ ժողովրդի մեծամասնութեան ցանկութիւնները իրականացնելու պատրաստ անձինք, սկսում ենք գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի պաշտօնանկութեան գործընթաց։ Այս մասին Դատախազութեան մօտ բողոքի ակցիայի ընթացքում յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

«alikonline.ir» - Մենք՝ իբրեւ ԱԺ պատգամաւորներ, ընդդիմութիւն, հայ ժողովրդի մեծամասնութեան ցանկութիւնները իրականացնելու պատրաստ անձինք, սկսում ենք գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի պաշտօնանկութեան գործընթաց։ Այս մասին Դատախազութեան մօտ բողոքի ակցիայի ընթացքում յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

Ըստ Մինասեանի՝ տարբեր անձանց նկատմամբ քրէական գործեր յարուցւում, նրանք դատապարտւում են հայացքների համար, այն բանի համար, որ կանգնել են հայրենիքի պաշտպանութեան դիրքերում, որ համարձակւել են յաղթել կամ, առնւազն, չպարտւել ու դիմադրել այսօրւայ իշխող ուժին՝ մէկ անձի գլխաւորութեամբ։

«Մենք եկել ենք ձեզ ասելու, որ դուք, ապօրինի յանձնարարութիւններ կատարելով, փորձում էք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականութիւնը։ Մենք դա թոյլ չենք տալու։ Այն քրէական գործերով, որոնցով դուք հանդէս էք գալիս որպէս հսկող դատախազներ կամ փորձում էք պաշտպանել մեղադրանքները, ինքներդ էք պատասխան տալու, հետեւաբար կոչ ենք անում ձեզ՝ դադարէք ծառայել ապօրինի հրամաններ տւողներին։ Դուք տւել էք երդում, այդ երդմանը տեր եղէք, ոչ թէ մէկ կամ երկու հայրենադաւ անձանց յանձնարարութիւններ կատարէք»,- յայտարարեց Մինասեանը՝ դիմելով դատախազներին։

Նրա խօսքով՝ այսօր այդ դատախազների աչքի առաջ ՀՀ-ն բզկտւում է, բազմաթիւ գործեր, որոնք ներկայացւած են դատարաններում, նրանց կողմից տապալւում են, որովհետեւ չեն ուզում դիմադրել հայրենադաւներին։ «Բազմաթիւ գործեր կան, որոնք ներկայացւած են առերեոյթ պետական դաւաճանութեան եւ ծանր ու առանձնապէս ծանր յանցագործութիւններ վկայող փաստերով, դուք փորձում էք անտեսել, հեռացնել ձեզնից»,- ասաց պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։