Հա

Քաղաքական

25/12/2021 - 10:20

«Իրանի հետ մեր յարաբերութիւնների խորքում փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած պատմական, քաղաքական, մշակութային կապերն են». ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հարցազրոյցը ArabNews-ին

Սաուդական Արաբիայում տեղակայւած Մերձաւոր Արեւելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի բացառիկ հարցազրոյցը:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայում տեղակայւած Մերձաւոր Արեւելքի առաջատար անգլալեզու օրաթերթը՝ ArabNews-ը հրապարակել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի բացառիկ հարցազրոյցը:

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրոյցի՝ Հայաստան- Իրան յարաբերութիւններին վերաբերող հատւածը.

 

Ֆայսալ Աբբաս - Դուք թագաժառանգի հետ հանդիպումների ժամանակ նշել էք, որ երկու երկրները ցանկանում են նայել դէպի ապագայ: Մտահոգութիւններ են հնչում Հայաստանի եւ Իրանի միջեւ եղած լաւ յարաբերութիւնների վերաբերեալ: Կարծում էք՝ դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի եւ արաբական երկրների յարաբերութիւնների կարգաւորման եւ կապերի հաստատման համար:

ՀՀ նախագահ Սարգսեան - Ես հասկանում եմ Սաուդական Արաբիայի մտահոգութիւնները: Սակայն Հայաստանը պէտք է որոշումներ կայացնի, ընտրութիւն անի՝ հաշւի առնելով մեր երկրի իւրայատկութիւնները: Ինչպէս նշեցի, մենք դէպի ծով ելք չունենք, չենք կարող մեզ թոյլ տալ եղած 4 հարեւաններից եւս մէկի հետ յարաբերութիւնների բացակայութիւն:

 

Ֆայսալ Աբբաս - Հասկանում եմ, սակայն իմ հարցը ոչ այդքան երկուսի միջեւ ընտրութիւն կատարելու մասին էր, որքան այն մասին, որ այդ յարաբերութիւնների վերաբերեալ կան թիւրըմբռնումներ, տարակարծութիւններ: Այդ յարաբերութիւններն ամբողջութեամբ ենթակառուցւածքային, էներգետիկ բնոյթի՞ են, թէ՞ ներառում են նաեւ ռազմական եւ անվտանգային քաղաքականութիւն:

ՀՀ նախագահ Սարգսեան - Առաջին հերթին, դրանք չեն ներառում ռազմական եւ անվտանգային ոլորտները: Այն, ինչ կատարւում է Հայաստանի հարաւում, իհարկէ, մտահոգում է Իրանին... Մենք փոխգործակցում ենք էներգետիկ ոլորտում, չնայած ծաւալները մեծ չեն: Մենք գազ ներկրում ենք Ռուսաստանից եւ միայն մի փոքր մասն ենք ձեռք բերում Իրանից, փոխարէնը՝ նրանց վաճառում ենք էլեկտրաէներգիա: Այս ոլորտում շատ աւելի խորը յարաբերութիւններ ունենք ԱՄԷ-ի հետ, «Մասդար»-ը նոր արեւային համակարգ է կառուցում Հայաստանում, Շարժայից դէպի Երեւան չւերթներ են լինելու: Կարծում եմ՝ մեր յարաբերութիւնների հիմքում ընկած են պատմական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հիմնւած են փոխադարձ յարգանքի վրայ:

 

Ֆայսալ Աբբաս - Ի՞նչ կարող էք ասել Ադրբեջանում նրանց միջամտութեան մասին. խօսում էին, որ նրանք լուռ աջակցել են Հայաստանին Ադրբեջանի դէմ պատերազմում, սահմանին զօրավարժութիւններ էին իրականացւում: Դա չի՞ ենթադրում ենթակառուցւածքային եւ էներգետիկ յարաբերութիւններից անցում կատարել այլ մակարդակի:

ՀՀ նախագահ Սարգսեան - Նրանք միջամտութիւն չեն ունեցել Հայաստանում, եւ դա նրանց որդեգրած քաղաքականութիւնն է: Եթէ նրանք իրենց սահմաններում վտանգ են տեսել, ապա դա նրանց ներքին խնդիրն է: Բայց կան նաեւ շատ այլ հարցեր, որոնց կարող էք ուշադրութիւն դարձնել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած երկրորդ պատերազմում Թուրքիան ամբողջութեամբ աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Իրանը չէր մասնակցում: Իսկ Ռուսաստանը կար եւ փորձում էր միջնորդ լինել եւ, ի վերջոյ, նրան յաջողւեց հակամարտող կողմերին բերել հրադադարի եւ այսօր էլ փորձում է լուծել յետպատերազմեան շատ խնդիրներ: Եւ կրկին, Իրանն այստեղ բացակայում է: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։