Հա

Քաղաքական

02/01/2022 - 10:40

Ինչու է Իրանը որոշել գլխաւոր հիւպատոսութիւն բացել Կապանում

Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու հանգամանքը խօսում է այն մասին, որ Իրանը չի ցանկանում դուրս մնալ Հարաւային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից եւ ցանկանում է ապահովել իր անմիջական ներկայութիւնը տարածաշրջանում, «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց իրանագէտ Ժաննա Վարդանեանը։

«alikonline.ir» - Իրանագէտ Ժաննա Վարդանեանի խօսքով` Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու հանգամանքը որոշ չափով կապւած է նաեւ Ադրբեջանի նկրտումների հետ։

Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու հանգամանքը խօսում է այն մասին, որ Իրանը չի ցանկանում դուրս մնալ Հարաւային Կովկասում տեղի ունեցող գործընթացներից եւ ցանկանում է ապահովել իր անմիջական ներկայութիւնը տարածաշրջանում, «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ասաց իրանագէտ Ժաննա Վարդանեանը։

Նրա խօսքով`Իրանում 2021 թւականի նախագահական ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորւել է մի կառավարութիւն, որն արտաքին քաղաքական առաջնահերթութիւն է սահմանել հարեւան երկրների հետ յարաբերութիւնների զարգացումը։

«Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոսութիւն բացելու միւս հանգամանքը պայմանաւորւած է արցախեան 44–օրեայ պատերազմից յետոյ ձեւաւորւած իրավիճակով։ Իրանում կար իշխանութիւններին ուղղւած շատ լուրջ քննադատութիւն, որ իրենք անուշադրութեան են մատնում Հարաւային Կովկասը, ինչի հետեւանքով ոտնահարւում են Իրանի կենսական շահերն այս տարածաշրջանում, եւ նոյնիսկ Իրանին համարում էին պատերազմում պարտւած կողմերից մէկը»,- նշեց իրանագէտը։

Վարդանեանի խօսքով` Իրանն աւանդաբար աւելի մեծ ուշադրութիւն է դարձել Լիբանանին, Իրաքին ու Սիրիային, սակայն արցախեան վերջին պատերազմից յետոյ այդ երկրի համար նոյնպէս ձեւաւորւեցին անվտանգութեան հետ կապւած նոր մարտահրաւէրներ, որոնք ստիպեցին փոխել աւանդական մօտեցումները Կովկասի հանդէպ ու վերանայել հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական յարաբերութիւնները։

«Պատերազմից յետոյ շատ կարեւոր էր մասնակցել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին եւ թոյլ չտալ սեփական շահերին հակասող պրոցեսները, ուստի այդ հանգամանքով են պայմանաւորւած հա-իրանական եւ ադրբեջանա-իրանական յարաբերութիւնները նորովի զարգացնելու ձգտումները»- նշեց իրանագէտը։

Վարդանեանի դիտարկմամբ` Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու հանգամանքը որոշ չափով կապւած է նաեւ Ադրբեջանի նկրտումների հետ, որն ուզում է Սիւնիքի մարզում ունենալ միջանցք դէպի Նախիջեւան, ինչը կարող է որոշ չափով խաթարել հայ-իրանական սահմանի անվտանգութիւնը, ուստի պատահական չէ, որ իրանական կողմից յաճախակի հնչում են այդ երկրի ու Սիւնիքի միջեւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտութիւնը։ Ըստ նրա` հէնց Սիւնիքում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու հանգամանքն իր մէջ այդ ուղերձն է պարունակում։

Յիշեցնենք` դեկտեմբերի 29-ի նիստում Իրանի կառավարութիւնը հաւանութիւն է տւել արտաքին գործերի նախարարութեան` Կապանում հիւպատոսութիւն բացելու առաջարկին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։