Հա

Քաղաքական

04/01/2022 - 13:05

«Համատարած աւերածութիւններ են. էլի տառապանքներ են սպասւում, մինչեւ սրանց վերջը երեւայ». Սերժ Սրապիոնեան

ԵՊՀ Հայ գրականութեան պատմութեան ամբիոնի դասախօս, բանասիրական գիտութիւնների թեկնածու Սերժ Սրապիոնեանն այն կարծիքին է, որ 2021թ. որեւէ ոլորտում որեւէ ձեռքբերում չի եղել:

«alikonline.ir» - ԵՊՀ Հայ գրականութեան պատմութեան ամբիոնի դասախօս, բանասիրական գիտութիւնների թեկնածու Սերժ Սրապիոնեանն այն կարծիքին է, որ 2021թ. որեւէ ոլորտում որեւէ ձեռքբերում չի եղել:

«Սկսած ռազմաքաղաքական ոլորտից՝ վերջացրած տնտեսական եւ մշակութային ոլորտով, համատարած աւերածութիւններ են: Այդ մասին շատ յստակ ասաց հանրապետութեան երկրորդ նախագահը՝ իր ասուլիսի ժամանակ, ընդ որում՝ փաստարկւած: Այն, որ բանակը լրիւ աւերակւած է, եւ բանակում միայն «հաւատարիմ» սպայակազմ են որոնում եւ դրանով փորձում համարել, որ բանակի հարցերը լուծել են, արդէն դրա վկայութիւնն է: Այն, որ իրենք տնտեսութեան երկնիշ-եռանիշ առաջընթացի մասին են խօսում, բացարձակ մանիպուլիացիա է, որովհետեւ շատ ակնյայտ է, որ եթէ մի երկրից բնակչութեան մօտ 80 տոկոսն այսօր տրամադրւած է երկիրը լքելու, այդ երկիրը չի կարող լինել տնտեսապէս զարգացող: Կրթական ամբողջ համակարգը դրել են մսաղացի տակ: Նախկին ՀՀՇ-ական լոզունգով իրենց յարմար մէկին դնելու համար «թէկուզ պոլի փետ, բայց ՔՊ-ական» տարբերակով ընտրում են տնօրէններ, ռեկտորներ, ուսուցիչներ. մօտ ապագայում կրթութիւնը, մշակութային խնդիրները, բոլորը մտնելու են փակուղի, կամ արդէն մտել են»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Սերժ Սրապիոնեանը:

Նրա խօսքով՝ երբ գործող իշխանութիւններն անընդհատ յայտարարում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամութեան մասին, դա վկայում է այն մասին, որ ամբողջ հանրապետութիւնը յայտնւել է անդունդի յատակին.

«Եթէ մի երկրի թիւ մէկ աթոռը զբաղեցնող անձն ուղղակիօրէն յայտարարում է, որ ինքը երբեք չի համարում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս, մի բան, որ ուղիղ 30 տարի շուտասելուկի նման արտասանում է միայն Ալիեւն ամբողջ աշխարհում… Այն, որ ինքը մանիպուլիացիա է անում՝ յայտարարելով, թէ ամբողջ աշխարհը գիտի, որ դա ադրբեջանական տարածք է, մինչդեռ ամբողջ աշխարհը եթէ գիտէր, ինչո՞ւ էր ՄԽ ձեւաչափ ստեղծում, ինչո՞ւ էր տարբեր երկրներում Արցախի հարց քննում, ժողովուրդների ինքնորոշման իրաւունք քննում: Սա լսում է ամբողջ աշխարհը եւ հասկանում, որ ինքը գործ ունի առնւազն տգէտ մարդու հետ: Տարին կամփոփւի սրանց հեռանալուց յետոյ, եւ այդ ամփոփումից մեր առջեւ կը բացւի շատ սարսափելի պատկեր, մարդկութիւնը կը ստանայ մի հարցի պատասխան՝ ինչպէս չպէտք է ղեկավարել սեփական երկիրը»:

Սերժ Սրապիոնեանը նկատեց՝ ժողովուրդը չի հասել սթափութեան այն աստիճանին, որ փորձի վերագտնել իրեն.

«Դրա համար դեռ էլի տառապանքների ենք սպասելու Նոր տարում, մինչեւ սրանց վերջը երեւայ»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։