Հա

Քաղաքական

08/01/2022 - 11:45

«Փաշիենանին ասել են՝ դաւայ, ստորագրի. քաղաքականութեան մէջ դա կոչւում է փչացնել». Տիգրան Քոչարեան

Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանին ոչ ոք չի հարցրել՝ կո՞ղմ է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելուն, թէ՞ ոչ:

«Նրան ասել են՝ յայտարարութիւնը կը գրես, նա էլ ուղղագրական սխալներով է գրել, այսինքն՝ մի բան են վստահել, դա էլ նորմալ չի կարողացել անել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

«alikonline.ir» - Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինեանին ոչ ոք չի հարցրել՝ կո՞ղմ է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելուն, թէ՞ ոչ:

«Նրան ասել են՝ յայտարարութիւնը կը գրես, նա էլ ուղղագրական սխալներով է գրել, այսինքն՝ մի բան են վստահել, դա էլ նորմալ չի կարողացել անել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչ վերաբերում է Ղազախստանում կատարւող իրադարձութիւններին, ապա, ըստ Տիգրան Քոչարեանի՝ սպասւող Բայդէն-Պուտին հանդիպումից առաջ Արեւմուտքը ստեղծեց եւս մէկ լարւածութեան օջախ.

«Դա Ռուսաստանի համար պէտք է եւս մէկ տհաճ անակնկալ լինէր, եւ փորձէին Ռուսաստանին շեղել ուկրայինական ճակատից: Այն, ինչ եղաւ Ղազախստանում, շատ կազմակերպւած գործողութիւն էր՝ երկար տարիներ մշակւած, ցանցը վաղուց ստեղծւած էր: Ուղղակի այս ցանցը որոշեցին հիմա աշխատեցնել ընդդէմ Ռուսաստանին, չնայած՝ միւս տարի կամ աւելի ուշ պէտք է ինքն իր սեւ գործողութիւնն անէր, բայց քանի որ անպայման պէտք էր ուկրայինական բանակցային պրոցեսում Ռուսաստանի դիրքերը թուլացնել, դրա համար դրւեց ղազախական գործողութեան պլանը»:

Փորձագէտի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը, առաջին հերթին, Ռուսաստանն է, եւ խառնւելով ղազախական գործընթացում՝ մի քանի աշխարհաքաղաքական խնդիր լուծեց Ռուսաստանը.

«Եթէ առաջին օրն իրավիճակն ապստամբների ձեռքում էր, եւ թւում էր արդէն, որ ղազախական իշխանութեան ժամերը հաշւած են, հիմա մենք հակառակ պատկերն ենք տեսնում, որ Ղազախստանի նախագահը, տեսնելով, որ ՀԱՊԿ դաշնակիցներն իր մէջքին կանգնած են, արդէն հակագրոհ է սկսել, եւ այս ճօճանակը ճօճւելու է յօգուտ Ղազախստանի նախագահի»:

Տիգրան Քոչարեանը նկատեց՝ նոյն բանը նաեւ Հայաստանում է տեղի ունեցել 2008 եւ 2018 թւականներին՝ մի փոքր տարբերութիւններով.

«Ցանցերը, որոնք տարիների ընթացքում ստեղծւել են, եւ որոնք ներգրաւում են ուժայիններին եւ այլն, ստեղծւում եւ պահպանւում են հէնց այս պրոցեսների համար, երբ պէտք է ժողովուրդ հանել, եւ ցանցի տարբեր դերակատարները տարբեր գործողութիւններ պէտք է անեն: Օրինակ՝ ոստիկանը պէտք է չյարձակւի, զինւորականը պէտք է չպաշտպանի կարեւոր ռազմավարական օբիեկտը, ղեկավարի խորհրդականները պէտք է սխալ ինֆորմացիա տան, որպէսզի այնպէս անեն, որ պէտք եղած ժամանակ մի քանի հազար ժողովուրդ հանեն փողոց, եւ ներսի համակարգը փլւի, որովհետեւ սաբոտաժի միջոցով պէտք է լինի: Դա՛ եղաւ Ղազախստանում»:

Մեդիափորձագէտը ընդգծեց՝ ժողովուրդը երբեք ինքն իրենով որեւէ հարց չի լուծում՝ ո՛չ գազի գինն է նւազեցնում, ո՛չ իշխանափոխութիւն է անում, եւ այլն.

«Ժողովրդի միջոցով կա՛մ ներսի, կա՛մ աշխարհաքաղաքական էլիտաները հարցեր են լուծում, եւ եթէ երկրում տեղի է ունենում իշխանափոխութիւն, կա՛մ ներքին էլիտաների մէջ պէտք է ճաք լինի, կա՛մ արտաքին ուժերի կոնսենսուսը պէտք է խախտւած լինի: Ղազախստանում Ռուսաստանը կանխատեսել էր, որ նման բան կարող է լինել, դրա համար շատ կազմակերպւած եւ շատ արագ հակընդդէմ միջոցներ կիրառեցին: Մենք տեսանք, որ Ղազախստանում ներքին յեղաշրջում եղաւ, որովհետեւ Նազարբաեւին զրկեցին Անվտանգութեան խորհրդի ղեկավարի պաշտօնից: Նազարբաեւականներին եւս պաշտօններից հեռացրին: Փաստօրէն, եթէ այն վարկածը կայ, որ սա Նազարբաեւն ու նրան օժանդակող ուժերն են կազմակերպել, այստեղ մէկ հարց առնւազն լուծւեց՝ Նազարբաեւն այլեւս իշխանութեան գլխին չի լինելու»:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանի յայտարարութեանը, թէ Ղազախստանում ոչ թէ յեղափոխական, այլ՝ ահաբեկչական գործողութիւններ էին, Տիգրան Քոչարեանը հետեւեալն ասաց.

«2008թ. մարտի 1-ին Հայաստանում ահաբեկչական գործողութիւններ են տեղի ունեցել, որի պարագլուխներից մէկը եղել է ներկայիս վարչապետը, որը դրա համար դատւել է եւ համաներման է ենթարկւել, ինչը նշանակում է, որ իր մեղաւորութիւնն ընդունել է՝ որպէս կազմակերպիչ, եւ հիմնական պատասխանատուներից է Մարտի 1-ի համար: Եթէ հիմա իրենք ղազախական դէպքերը ներկայացնում են՝ որպէս ահաբեկչութիւն, ապա այո, այն, ինչ իրենք արել են Մարտի 1-ին, դա եւս ահաբեկչութիւն է:

Յիշո՞ւմ էք՝ ինչ թալան էր տեղի ունենում Մարտի 1-ին. հիմա նոյնը Ղազախստանում է: Երբ Արմէն Գրիգորեանը գնահատականներ է տալիս Ղազախստանի դէպքերին, պէտք է հասկանայ, որ նոյն բաներն իրենք արել են 2008թ. մարտի 1-ին եւ նոյն բանը պատրաստ էին անել 2018թ. ապրիլին, երբ, օրինակ՝ Ռադիոտան դռները ջարդելով՝ ներս էին մտել եւ պատրաստ էին աւելին անել»:

Ինչ վերաբերում է Ղազախստան հայկական զօրախումբ ուղարկելուն, նա նկատեց. «Շատ արեւմտամէտներ վատացան, որ ՀԱՊԿ-ն ինչ-որ գործողութիւն արեց, իսկ այստեղ տարբեր մարդիկ ամէն ինչ անում էին, որպէսզի ՀԱՊԿ-ը պախարակէին: Նոյն Նիկոլ Փաշինեանն ամենամեծ հարւածը հասցրեց ՀԱՊԿ-ի հեղինակութեանը, երբ կալանաւորեց Իւրի Խաչատուրովին: Հայաստանը՝ որպէս դաշնակից, պարտաւոր էր այդ ամէնն անել, բայց հետաքրքիրն այն է, որ դա ճակատագրի քամահրանքն էր, թէ յատուկ էր այդպէս արւած, որ Նիկոլ Փաշինեանին, կոպիտ ասած՝ թաթախեցին հէնց իր արածների մէջ։ Այսինքն՝ մարդը, որը Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս էր հանում, Խաչատուրով էր բռնում, ապակառուցողական բաներ էր անում, փորձում էր Սեւ լճի տարածքում եւ Վարդենիսում ադրբեջանցիների առաջխաղացման մէջ մեղադրել ՀԱՊԿ-ին, հիմա բերեցին՝ դարձրեցին ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի նախագահ եւ ասացին՝ նախագահ ես՝ դէ ստորագրիր: Քաղաքականութեան մէջ դա կոչւում է փչացնել, բայց քանի որ նա սովոր է այդ ամենին, դա էլ արեց, որ մի օր ասի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, տես՝ ես սա էլ եմ արել՝ յանուն քեզ, ինձ լաւ վերաբերւէք: Մարդը, որ ամբողջ կեանքն աշխատել է ՀԱՊԿ-ի դէմ, հիմա արեց իր եւ իր կողմնակիցների մտածած ամենավատ քայլը՝ ստորագրեց զօրք մտցնելու տակ:

Փաշինեանին առնւազն ղազախները եւ ամբողջ դեմոկրատական լիբերալ տուսովկան, որի անդամներից մէկը ինքն է, յիշելու են: Դա եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ Փաշինեանը պատրաստ է ամէն ինչ անել, միայն թէ մէկ օր աւել մնայ իշխանութեան: Փաշինեանին ասել են՝ դաւայ, ստորագրի: Իրականում չի հասկանում, որ գլոբալ առումով իրեն «թարս կապուտ» են արել»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։