Հա

Քաղաքական

09/01/2022 - 12:00

«Իրենց աթոռները պահելու համար իշխանութիւնը ՀԱՊԿ էլ կը բերեն այստեղ, ՆԱՏՕ էլ, թալիբներին էլ». Վահէ Յակոբեան

Իշխանութիւնը կարող էր ողջունել ՀԱՊԿ-ի այդ որոշումը, բայց որեւէ զօրք չուղարկել, որովհետեւ իմ պատկերացմամբ դա չափազանց անյարգալից վերաբերմունք է նաեւ մեր զոհւած տղաների հանդէպ:

«alikonline.ir» - Իշխանութիւնը կարող էր ողջունել ՀԱՊԿ-ի այդ որոշումը, բայց որեւէ զօրք չուղարկել, որովհետեւ իմ պատկերացմամբ դա չափազանց անյարգալից վերաբերմունք է նաեւ մեր զոհւած տղաների հանդէպ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը` անդրադառնալով այն հարցին, թէ արդեօք անհրաժեշտ էր զօրախումբ ուղարկել Ղազախստան:

«Մենք պէտք է միանշանակ արձանագրենք, որ չենք կարող չկատարել ՀԱՊԿ-ի պայմանները, քանի որ ունենք պայմանագիր։ Միեւնոյն ժամանակ որքանով տեղեակ եմ՝ պայմանագրում աշխարհագրական բաժանում կայ. ամէն երկիր պատասխանատու է իր տարածաշրջանի համար, այսինքն մենք պատասխանատու ենք հարաւի համար։ Բացի այդ, հաշւի առնելով, որ Նազարբաեւը շնորհաւորեց Ալիեւին պատերազմում յաղթելու համար, նա կարող էր ողջունել ՀԱՊԿ-ի այդ որոշումը, բայց որեւէ զօրք չուղարկել, որովհետեւ իմ պատկերացմամբ դա չափազանց անյարգալից վերաբերմունք է նաեւ մեր զոհւած տղաների հանդէպ։ Բացի այդ դու քո տարածքում ունես ադրբեջանական զինւած ուժ, այդ հարցերը չես կարողանում ՀԱՊԿ-ով կարգաւորել, բայց ՀԱՊԿ-ի որոշումը կայծակնային արագութեամբ կատարում ես, որպէսզի զօրք ուղարկես Ղազախստա՞ն, ո՞րն է այստեղ տրամաբաութիւնը»,- ասաց պատգամաւորը։

Պատգամաւորի կարծիքով՝ Փաշինեանը յայտնւել է մի իրավիճակում, որ հակասում է ինքն իրեն, տարիներ շարունակ իր արտայայտած մտքերին:

«Միւս կողմից՝ մարդ, ով հրահրել է Մարտի 1-ը, ով պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, ով 2018 թւականին նոյն ճանապարհով էր եկել իշխանութեան, հիմա ուղարկում է զինւորներ Ղազախստան, որ նոյն ղազախ ոստիկանից խլւած վահանն ու մահակը յետ վերադարձնի իրենց։

Նիկոլ Փաշինեանի ուսապակերից մէկը՝ Արմէն Գրիգորեանը, ասում է, որ յուսով ենք՝ նման իրավիճակում ՀԱՊԿ-ը մեզ էլ կօգնի, խօսում է մի բանի մասին, որ այս կառավարութիւնը անսկզբունք է, նրանց մօտ ի սպառ բացակայում է պետական, ազգային շահի զգացումը եւ օրակարգում ունի մէկ խնդիր՝ պահպանել աթոռները։ Դրա համար նրանք ՀԱՊԿ էլ կը բերեն այստեղ, ՆԱՏՕ էլ, թալիբներին էլ»,- ասաց նա։

Յակոբեանի խօսքով` 2020 թւականին Փաշինեանը ոչ թէ դիմել է ՀԱՊԿ-ին, այլ դրա իմիտացիա է ստեղծել։

«Բանաւոր դիմելուց յետոյ խնդրեցին գրաւոր դիմում ներկայացնել, չեղաւ նման դիմում։ Տոկաեւը նոյնպէս բանաւոր դիմեց եւ ստացաւ նոյն պատասխանը եւ 3 վայրկեանում գրաւոր դիմում ներկայացրեց, եւս 5 րոպէ եւ ՀԱՊԿ-ի զինւած ուժերը մուտք են ործում Ղազախստան»,- յաւելեց նա։

Պատգամաւորը Մարտի 1-ի իրադարձութիւնների եւ Ղազախաստանում այսօր կատարւող իրադարձութիւնների միջեւ ընդհանրութիւն տեսնում է. «Ես կարծում եմ՝ դա նոյն պրոցեսն էր, որը հրահրւել էր Արեւմուտքի կողմից։ 2008-ին գործող կառավարութեանը յաջողւեց պահպանել սահմանադրական կարգը։ Բնական է, որ կայ մասշտաբների տարբերութիւն, բայց էութիւնը նոյնն է. մեր կառավարութիւնը կարողացաւ իր ուժերով պահպանել սահմանադրական կարգը»։

Պատգամաւորը նաեւ թուրքական հետք է տեսնում Ղազախստանում կատարւող իրադարձութիւններում:

«Արեւմուտքի յենակէտը այս տարածաշրջանում Թուրքիան է։ Մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ շրջւում ենք դէպի Արեւմուտք, որտեղ դոմինանտը թուրքերն են, կա՛մ չենք շրջւում, ռուսներն են մնում։ Եթէ ուզում ենք վերջնականօրէն կորցնել մեր ինքնիշխանութիւնը, կարող ենք շրջւել դէպի Արեւմուտք, որն էլ յամառօրէն անում է այս իշխանութիւնը»,- եզրափակեց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։