Հա

Քաղաքական

09/01/2022 - 12:05

Յանուն իշխանութեան

Ղազախստանում տեղի ունեցող իրադարաձութիւնների եւ գնահատականների վերաբերեալ տարբեր կարծիքներ են հնչում։ Փորձեմ նաեւ իմ կարծիքը յայտնել։

Հասարակութեան մէջ ամենաշատ հնչող բացասական գնահատականները կապւած են Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի կազմում զօրախումբ ուղարկելու հետ։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Ղազախստանում տեղի ունեցող իրադարաձութիւնների եւ գնահատականների վերաբերեալ տարբեր կարծիքներ են հնչում։ Փորձեմ նաեւ իմ կարծիքը յայտնել։

Հասարակութեան մէջ ամենաշատ հնչող բացասական գնահատականները կապւած են Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի կազմում զօրախումբ ուղարկելու հետ։

Վարչապետ կոչեցեալին քննադատում են մի քանի ուղղութիւններով։

Իհարկէ, ամենազաւեշտալին այն է, որ մի շարք ՀԿ-ներ, «սուր» քննադատութեան արժանացնելով վարչապետ կոչեցեալի որոշումը, յայտարարում են. «2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետութիւնը եւ ժողովրդավարութեան ամրապնդման ուղի ընտրել»։

Իսկապէ՞ս, փաստօրէն շուրջ չորս տարի է՝ ապրում ենք ժողովրդավարութեան ամրապնդման փուլում։ Ամրապնդւել է խօսքի ազատութիւնը, քանի որ ընդունւել են այնպիսի փայլուն օրէնքներ, որոնց կը նախանձէին աշխարհի ամենաժողովրդավարական երկրները, այլեւս որեւէ խտրականութիւն, բռնութիւններ լրագրողների հանդէպ չեն կիրառւում։ Մարդիկ ազատօրէն օգտւում են խաղաղ հաւաքների իրաւունքից, նրանց հանդէպ ոստիկանութիւնը որեւէ բռնութիւն չի կիրառում։ Վերջապէս Հայաստանում վերացած է խոշտանգման, վատ վերաբերմունքի երեւոյթը։

Օրինակ, Շուռնուխի գիւղապետի եղբօրը շատ քաղաքավարի ձեւով ուղեկցում էին ոստիկանական բաժանմունք։ Վերջապէս Հայաստանում ընտրութիւնները չեն կեղծւում, չեն կիրառւում վարչական ռեսուրսներ։ 2021թ. յունիսի 20-ի ընտրութիւններին վարչապետը բացարձակապէս չկիրառեց վարչական ռեսուրսներ։ Նա գտնւում էր արձակուրդում եւ նախընտրական հանդիպումներին գնում էր ընդամէնը մէկ մեքենայի ուղեկցութեամբ, նա աւտոբուսներով չէր տեղափոխում իր աջակիցներին մարզից մարզ, հանդիպումներին ներկայ չէին դպրոցականներ եւ ուսուցիչներ։ Առաջին անգամ զինւորականները քւէարկեցին իրենց կամքով, որեւէ փաստ չգրանցւեց զինւորականների ուղղորդւած քւէարկութեան մասին։ Յատկապէս ժողովրդավարական անցան ՏԻՄ ընտրութիւնները, չի գրանցւել որեւէ բռնութեան, ոստիկանութեան միջամտման, կալանաւորման դէպք։

Վերջապէս, Հայաստանում գործում է անկախ դատական համակարգը, ՍԴ-ն բարեփոխւեց սահմանադրութեան տառին համապատասխան, ԲԴԽ-ն համալրւեց բարձրակարգ մասնագէտ-գիտնականներով, դատական գործերը բաշխւում են ամենապատահական ընտրութեամբ, եւ վերջապէս կալանքը կիրառւում է ամենածայրայեղ դէպքերում։

Հայաստանում վերջակէտ է դրւած քաղաքական հետապնդումներին, այլեւս չկան քաղաքական բանտարկեալներ։

Եւ ամենակարեւորը՝ Հայաստանում արմատախիլ է արւած կոռուպցիան։ Պետական բիւջէն այլեւս չի մսխւում, պետական գնումներն արւում են բաց, թափանցիկ ձեւով, որեւէ պետական պաշտօնեայ, պատգամաւոր, նրանց հարազատները չունեն արտօնութիւններ, չեն մասնակցում պետական գնումների մրցոյթներին։ Շարքը կարելի է շարունակել։

Տպաւորութիւն է ստեղծւում, որ շատերը զարմացած են՝ ո՞նց կարելի էր փողոցով գալ իշխանութեան եւ նոյն փողոցի դէմ զօրք ուղարկել։ Նրանցից ոմանք յիշում են նաեւ, թէ ինչպէս վարչապետ կոչեցեալը շնորհաւորեց նոյն փողոցային ընդվզումը ճնշած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Վրդովմունքով յիշեցնում են նաեւ Ղազախստանի նախագահ Տոկաեւի շնորհաւորանքը Ադրբեջանի նախագահին արցախեան յաղթանակի առիթով։ Եւ, իհարկէ, արդարացիօրէն զուգահեռներ անցկացնում 2008թ. մարտի 1-ի դէպքերի եւ ղազախական իրադարձութիւնների միջեւ։

Այս բոլորին ես մէկ պատասխան ունեմ։

Լաւ, յարգելի վրդովւած գործիչներ, միթէ՞ մինչեւ հիմա չէք հասկացել, որ վարչապետ կոչեցեալ անձնաւորութիւնը ոչ մի սկզբունք, գաղափարախօսութիւն՝ լինի ազգային, համամարդկային, աշխարհաքաղաքական թէ այլ, չունի, բացի ժամանակին ամէն գնով, այդ թւում՝ մարդկային զոհերի գնով, իշխանութեան հասնելուց, այժմ էլ այն, նոյնպէս ամեն գնով, այդ թւում՝ ե՛ւ մարդկային զոհերի, ե՛ւ Արցախի ու Հայաստանի տարածքները զիջելու, պահելու մոլուցքից։

Նա իր ողջ քաղաքական գործունէութիւնը կառուցել է ստի եւ կեղծիքի վրայ։ Որպէս ընդդիմադիր՝ հասարակութեան արեւմտամէտ ընդդիմադիր հատւածի համակրանքը շահելու համար, փրփուրը բերանին հայհոյում էր ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն, ժողովրդին հաճոյանալու համար՝ տեսախցիկներն ու «կարմիր գծերը», «պադաւատապետութիւնը», պաշտօնեաների աշխատավարձերի բարձրացումը... իսկ իշխանութեան գալուց յետոյ, չշարունակենք։

2018թ. ստի եւ կեղծիքի յեղափոխութեան ժամանակ նա չխորշեց օգտագործել Աբաջեանի կեղծ պապիկին, հետագայում նոյնպէս կեղծ տատիկ-պապիկներին։ Արեւմուտքի տէրերին հաճոյանալու համար տարաւ ընդգծւած հակառուսական քաղաքականութիւն, յանուն իր իշխանութեան, աղէտի հասցնելով Արցախն ու Հայաստանի Հանրապետութիւնը՝ այս անգամ էլ դառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի հպատակ։ Այժմ էլ, յանուն իր իշխանութեան պահպանման, գտել է նոր տէր՝ յանձին Ռուսաստանի։

Նրան բացարձակապէս չի հետաքրքրում Հայաստանի շահը, նա զուրկ է մարդկային եւ ազգային արժանապատւութեան զգացումներից եւ, նորից եմ կրկնում՝ յանուն իր իշխանութեան՝ պատրաստ է ամէն ինչ զոհաբերելու եւ տէրեր փոխելու։ Սակայն, համոզւած եմ, որ նրա ե՛ւ նախկին ե՛ւ այսօրւայ բոլոր տէրերը նրան չեն վստահում եւ, ցաւօք, այդ անվստահութիւնը նաեւ ողջ Հայաստանի եւ հայ ժողովրդի վրայ է անդրադառնում։ Այնպէս որ, բացարձակապէս աւելորդ եմ համարում քննարկել եւ քննադատել վարչապետ կոչեցեալի որոշումները։

...Այնուամենայնիւ, ի՞նչ է կատարւում Ղազախստանում, եւ պէ՞տք էր, արդեօք, որ Հայաստանի զօրախումբը ՀԱՊԿ-ի կազմում մեկնէր Ղազախստան։

Իմ համոզմամբ, յետխորհրդային երկրներում տեղի ունեցած, այսպէս կոչւած, «գունաւոր յեղափոխութիւններից» ոչ մէկն ուղղւած չէր յանուն ժողովրդավարութեան գաղափարին, թերեւս, բացառութեամբ Բելառուսի։

Այդ բոլոր յեղափոխութիւնները «յանուն ժողովրդավարութեան» անւան տակ պայքարներ էին՝ յանուն իշխանութեան։ Օրինակ, 2008թ., Հայաստանում չկայացած յեղափոխութիւնը արդեօ՞ք յանուն ժողովրդավարութեան էր։ Այո՛, իհարկէ՛, մինչեւ 1998թ. Հայաստանում գործում էր անկախ դատական համակարգը, ընտրութիւններն անցնում էին ազատ, արդար, թափանցիկ, չկային քաղաքական բանտարկեալներ, պատւէրով քաղաքական սպանութիւններ եւ այլն։

Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա այն շատ աւելի բարդ երկիր է, քան պատկերացնում են մեր գերազանցիկ ժողովրդավարները։ Այնտեղ մշտապէս քաղաքական, տնտեսական ոլորտների համար պայքար է գնացել աւանդական ղազախական ժուզերի (կլան) միջեւ։ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ դժւարութեամբ կարողանում էր հաւասարակշռութիւն պահպանել։

Իսկ այժմ ինչ է կատարւում Ղազախստանում՝ շատ բարդ է ասել, այնտեղ բախւում են տարբեր աշխարհաքաղաքական շահեր։ Սակայն հաստատ այդ ամէնը որեւէ աղերս չունի ժողովրդավարութեան հետ։

Լաւ, իսկ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, առաւել եւս՝ նախագահող երկիր, անկախ այն բանից, թէ ով է Հայաստանի ղեկավարը, ինչպէ՞ս պէտք է վարւէր այս իրավիճակում։

Յայտնի է, որ ՀԱՊԿ-ում դոմինանտ դերը Ռուսաստանինն է, ինչպէս ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ինը։ Չեմ կարծում, թէ Հայասատանի որեւէ ղեկավար կարող էր հակառակւել ՀԱՊԿ-ի, այն է՝ Ռուսաստանի որոշմանը։ Սակայն Հայաստանի ղեկավարը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկրի վարչապետ, պէտք է ձեռնպահ մնար իր անունից ՀԱՊԿ որոշումը հրապարակելուց։ ՀԱՊԿ որոշումը կարող էր լինել հէնց ՀԱՊԿ յայտարարութիւն, եւ վերջ։

Հայաստանի ղեկավարն ընդհանուր համաձայնութիւն տալուց յետոյ կարող էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բացատրել, որ Հայաստանի այս իրավիճակում ճիշտ չի հասկացւի Ղազախստան զօրախումբ ուղարկելը։ Եւ համոզւած եմ, որ այս առաջարկն ըմբռնումով կընդունւէր։

Իսկ ինչ արեց վարչապետ կոչեցեալը։ Չդիմանալով գայթակղութեանը, իրեն զգալով աշխարհի մեծերից, շտապեց իր անունից յայտարարութիւն կատարել։ Իհարկէ, ողջ աշխարհը հասկանում է, որ որոշում կայացնողը նա չի եղել, բայց մեր հակառակորդներն ու թշնամիներն այս յայտարարութիւնն ու Հայաստանից զօրախումբ ուղարկելը հմտօրէն կօգտագործեն։

Այսպիսով, վարչապետ կոչեցեալը հերթական անգամ ցուցադրեց իր թքողական վերաբերմունքն ազգային շահերի նկատմամբ, նրան չի հետաքրքրում, որ ազգայնականօրէն տրամադրւած ղազախներն ինչեր կարող են անել Ղազախստանի հայերի հանդէպ։

Յ.Գ.- Ի դէպ, ժամանակին ես դէմ էի նաեւ Իրաք հայկական զօրախումբ ուղարկելուն՝ հաշւի առնելով արաբական երկրներում ապրող մեր հայրենակիցներին։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Արեւմո՞ւտք, թէ՞ արեւելք
    Արեւմո՞ւտք, թէ՞ արեւելք

    Վերջին տարիներին փորձում եմ թարմացնել իմ գիտելիքները հայոց պատմութեան հարցերում։ Ցանկալի կը լինէր, որ մեր պատմաբանները մի կողմ դնէին իրենց կարծրատիպերը եւ խորը, փաստերի վրայ հենւած, վերլուծական աշխատութիւն հրապարակէին այս թեմայով։ Ինչեւէ, փորձեմ հակիրճ ներկայացնել հայոց պատմութեան որոշ դրւագներ, այդ ամէնը դիտարկելով այսօրւայ քաղաքական իրավիճակով պայմանաորւած։ Մեր պատմութեան հազարամեակների ընթացքում, պատերազմել ենք ժամանակին մեզ հարեւան տարբեր կայսրութիւնների հետ՝ Ասորեստան, Բաբելոն, Հռոմ, Պարսկաստան եւ այլն։ Փորձենք դիտարկել հայոց պատմութեան որոշ դրւագներ, սկսած I դարից մ․թ․ա։ Այն շրջանում արեւմուտքը ներկայացւած էր Հռոմէական կայսրութեամբ։ Ի դէպ, Հռոմը, բացի հռոմէացիներից եւ յոյներից, մնացած բոլոր ազգերին համարում էր բարբարոսներ, այդ թւում՝ հայերին։ Բարբարոսներին կարելի էր կոտորել, հարստահարել, ստրկացնել, օգտագործել գլադիատորական մարտերում։

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Համահայկական նոր վերազարթօնքն ու արցախեան նոր շարժումը
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Համահայկական նոր վերազարթօնքն ու արցախեան նոր շարժումը

    Հայաստանի՝ որպէս պետութեան գոյատեւման համար բախտորոշ նշանակութիւն ունեցող իշխանափոխութեան գործընթացը, թւում է, թէ յայտնւել է փակուղու առաջ: Ընդդիմադիր շարժումն առաջնորդող ուժերը շարունակում են կրկնել, որ պատրաստվում են իշխանափոխութիւնն իրականացնելու օրինական պայքարի ճանապարհով, իսկ իշխանութեան պահպանմամբ արդարադատութիւնից խուսափող ղեկավարութիւնը փաստում է, որ չի խորշելու անօրինական ու բռնի միջոցներով ճնշել իրեն գահընկեց անելու փորձերը։

  • «Իրանում մեծամասամբ բարձր են գնահատում յարձակման հաւանականութիւնը»․ իրանահայ պատգամաւոր
    «Իրանում մեծամասամբ բարձր են գնահատում յարձակման հաւանականութիւնը»․ իրանահայ պատգամաւոր

    Իրանն անընդհատ փորձում է գնահատել, թէ Հայաստանում ինչ ակնկալիքներ կան Իրանից, բացի այն, որ Իրանը վստահաբար կը պահպանի իր սահմանների անվտանգութիւնը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը։

  • «Հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը». Ռուբէն Սաֆրաստեան
    «Հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը». Ռուբէն Սաֆրաստեան

    Կարծում եմ, որ հեռու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

  • «ՌԴ-ի դուրս գալը մեզ համար թանկ կարժենայ, Բաքուն եւ Անկարան նպատակ ունեն գրաւել ողջ Հայաստանը». քաղաքագէտ
    «ՌԴ-ի դուրս գալը մեզ համար թանկ կարժենայ, Բաքուն եւ Անկարան նպատակ ունեն գրաւել ողջ Հայաստանը». քաղաքագէտ

    Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն գրաւել նախ Սիւնիքը, իսկ յետոյ՝ ողջ Հայաստանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Արմէն Այւազեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։