Հա

Քաղաքական

12/01/2022 - 13:25

«Ալիեւը պարտքեր ունի, որոնք պէտք է վերադարձնի, սակայն նրանից փող չեն ուզելու». Սուրէն Սարգսեան

Ալիեւը պարտքեր ունի, որոնք պէտք է վերադարձնի: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Ալիեւը պարտքեր ունի, որոնք պէտք է վերադարձնի: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Իր յաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայէլին, Պակիստանին եւ այլն: Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայէլն ուզելու է հակաիրանական յստակ գործողութիւններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական:

Կայ Ժամանակակից Օսմանեան կայսրութեան ձեւաւորման գործընթաց: Կայ նաեւ Միւթենական պետութեան ձեւաւորման գործընթաց եւ այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցութեան գօտի: Այսինքն Ալիեւը ինչ որ մէկին պէտք է վերջում «գցի»: Այս կայսրութիւնների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցութեան ամենաբարդ կռւախնձորը լինելու է հէնց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծւեց՝ ձախողելով թուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թոյլ չտալ:

Ինչպէս արաբական, այնպէս էլ թուրքական աշխարհում յեղափոխութիւնները եւ յեղաշրջման փորձերը մեծ հաւանականութիւն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի յեղաշրջման բազմաթիւ փորձեր):

Ալիեւը որեւէ արաբական երկրի առաջնորդից լաւ դիկտատոր կամ աւելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթէ Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիեւն աւելի ուժեղ տղայ թող չլինի:

Համաձայն եմ մասնագէտների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկայ Ադրբեջանում յեղափոխութեան համար: Բայց Ալիեւը կամ պէտք է յստակ ընտրութիւն կատարի, կամ նրա փոխարէն կը կատարեն»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։