Հա

Քաղաքական

12/01/2022 - 13:35

«Բաւական է, չի կարելի, ԱԳՆ-ի յայտարարութիւնը հայելային յետքաշման վերաբերեալ սխալ քաղաքականութիւն է, ադրբեջանական ԶՈՒ-ն պէտք հեռացւի». Արման Թաթոյեան

Ադրբեջանում հայատեացութեան, թշնամանքի քաղաքականութիւնը չի վերջանալու, այն Ադրբեջանի իշխանութիւնների քաղաքական կեանքի սնուցման աղբիւրն է, այս ամենի պայմաններում ադրբեջանական կողմից հնչող բոլոր խաղասիրական յայտարարութիւնները կեղծ են, շղարշ են միջազգային հանրութեան համար իրական դէմքը քողարկւած պահելու նպատակով։ 

«alikonline.ir» - Ադրբեջանում հայատեացութեան, թշնամանքի քաղաքականութիւնը չի վերջանալու, այն Ադրբեջանի իշխանութիւնների քաղաքական կեանքի սնուցման աղբիւրն է, այս ամենի պայմաններում ադրբեջանական կողմից հնչող բոլոր խաղասիրական յայտարարութիւնները կեղծ են, շղարշ են միջազգային հանրութեան համար իրական դէմքը քողարկւած պահելու նպատակով։ Այս մասին յայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Գրում է Tert.am-ը:

«Մենք պէտք է նայենք իրական կեանքում ի՞նչ է տեղի ունենում, պէտք է նայենք գործին։ Տեսէք գրեթե ամեն օր մեր սահմանային բնակիչների իրաւունքների խախտումները, զինծառայողների սպանութիւնները, սպառնալիքները, գողութիւնները, նաեւ մեր գերիների նկատմամբ խոշտանգումները, այդ թւում՝ նոր ձեւերը, դրանք բոլորը ապացոյցներով գերհիմնւած են, այս ամէնը ապացուցում են իմ խօսքերը, որ գործ ունենք հայատեացութեան հետ, որ իրականում պատերազմից յետոյ մի գրամ անգամ չի նւազել ատելութիւնը, հայատեացութեան քաղաքականութիւնը»,- մանրամասնեց նա։

Արման Թաթոյեանն ասաց, որ իր համար որպէս ՄԻՊ, խաղաղութիւնը բարձրագոյն արժէք է, բայց եթէ անվտանգութեան երաշխիքներ չունենք, աւելի մեծ խնդիրների մէջ կարող ենք յայտնւել։

«Գլխաւոր երաշխիքը ադրբեջանական ԶՈՒ-ի հեռացումն է, որը պէտք է հիմնաւորենք մարդու իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմներով։ Ես երէկ տեսայ ԱԳՆ կայքում կար հայելային յետքաշման գաղափարը, դա մարդու իրաւունքներն անտեսող առաջարկ է։ ԱԳՆ գործընկերներին մշտապէս յարգանքով եմ վերաբերւել եւ վերաբերւում եմ, բայց ես կարծում եմ սա քաղաքական մօտեցում է սխալ կենսագործւող, որը մարդու իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմներին հակադրւում է։ Որովհետեւ հարց է առաջանում՝ մենք ո՞ւր պէտք է քաշւենք, որտեղից պէտք է քաշւենք։ Շատ տեղերում շփման գիծը անցնում է մեր քաղաքացիների տների միջով, հողերի միջով, ինչի՞ հաշւին յետ պիտի գնանք, երբ դելիմիտացիա, դեմարկացիա ընդհանրապէս չի էլ եղել»,- շեշտեց Արման Թաթոյեանը։

Արման Թաթոյեանը յիշեցրեց՝ անընդհատ խօսւում է աշխարհագրական քարտէզների մասին, բայց մարդու իրաւունքների հայեցակարգով շարժւելու դէպքում ունենք մարդկանց կողմից անտառների օգտագործման հարց, գէոդեզիական քարտէզներ, կադաստրային հարցեր, մարդկանց բնականոն կեանքի ապահովման հարցեր։

«Ի՞նչ է զօրքերի հայելային յետքաշումը մարդկանց բնականոն կեանքն է վերականգնելու, ինչպէ՞ս։ Մարդիկ, որ իրենց սեփականութեան իրաւունքով հողերը կորցրել են, կամ վարաձակալութեամբ ձեռքբերւած, ինչպէս են վերադարձւելու: Հետեւաբար խօսքը վերաբերում ադրբեջանական ԶՈՒ-ի հեռանալուն»,- ասաց նա։

Արման Թաթոյեանն ասաց, որ անվտանգութեան չէզոք գօտին անհրաժեշտութիւն է, որ մարդիկ կարողանան շնչել, ապրել, մնացած հարցերը կորոշւեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, բանակցութինների ժամանակ, որը կարող տարիներ տւել։ Նա շեշտեց՝ քաղաքական ու ռազմական պաշտօնեաները պէտք է դադարեցնեն սահմանային անվտանգութեան, բնակիչների իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկիւնից։

«Բաւական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգութեան հարցը։ Եթէ մենք շարունակենք կտրել անվտաnգութիւնը մարդուց ու մարդու իրաւունքներից, մենք կը զրկւենք նաեւ անվտանգութիւնից, մեր պետական քաղաքականութիւնը պէտք է ընթանայ մարդու իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմներով»,- եզրափակեց ՄԻՊ-ը։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։