Հա

Քաղաքական

13/01/2022 - 11:10

«Ալիեւը երկար խօսել է Սերժ Սարգսեանի ու Ռոբերտ Քոչարեանի մասին, արտայայտել նրանց նկատմամբ իր ներքին վախերը». Տիգրան Աբրահամեան

Ալիեւն իր խօսքում աւելի շատ արտայայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մէջ դեռ երկար կը պահպանւեն։ 

«alikonline.ir» - Ալիեւն իր խօսքում աւելի շատ արտայայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մէջ դեռ երկար կը պահպանւեն։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահաեանը:

«Ադրբեջանի նախագահը մի քանի լրատւամիջոցների հարցազրոյց է տւել, որտեղ բաւականին երկար խօսել է Սերժ Սարգսեանի ու Ռոբերտ Քոչարեանի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ զրոյցի ողջ ընթացքում փորձում է ցոյց տալ, թէ 2 նախագահների ժամանակ էլ ինքնավստահ է եղել, այսպէս ասած, իրերն իրենց անուններով կոչել, բայց նրա մի հնչեցրած նախադասութիւն փոշիացրել է «տղայ խաղալու» արհեստական ներկայացումը։

Ալիեւն իր խօսքում աւելի շատ արտայայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մէջ դեռ երկար կը պահպանւեն։

Մասնաւորապէս Ալիեւը նշել է՝. «Իհարկէ, սրանք մարդիկ են, ովքեր պատրաստ են ցանկացած պահի օգտւել ցանկացած հնարաւորութիւնից եւ հարւած հասցնել մեզ»:

Ինչ ասեմ, Ալիեւը մտորելու տեղ իսկապէս ունի, որովհետեւ հայ ժողովուրդն այսօրւայ նւաստացումները երկար չի հանդուրժելու մտադրութիւն չունի։

Պարտւածների խմբակը վաղ թէ ուշ հեռանալու է, իսկ Հայաստանն ու Արցախն իրենց արժանապատւութեան համար պայքարել գիտեն եւ Ալիեւի քմահաճոյքներով եւ հաւակնութււններով չեն շարժւելու»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։