Հա

Քաղաքական

13/01/2022 - 11:15

Ամէն անգամ կիրառելով Զանգեզուր տեղանունը՝ Բաքւի բռնապետն ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է

Բաքւի բռնապետն իր վերջին հարցազրոյցում արդէն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թէ բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ

Իրանագէտ

 

Բաքւի բռնապետն իր վերջին հարցազրոյցում արդէն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թէ բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։

Այս տեղանունը որեւէ դէպքում ադրբեջանական չի կարող լինել եւ չէ; Այն հայկական Ձագաձոր/Ձագեձոր անւան պարսկերէնում աղճատւած ձեւն է, քանի որ պարսկերէնում չկայ «ձ», ուստի հայերէնի այդ հնչիւնը արտացոլւում է «զ»-ով, ինչի հետեւանքով սկզբնապէս *Զագազոր/Զագեզոր տարբերակն այնուհետ՝ ժողովրդական ստուգաբանութեամբ դառնում է Զանգեզուր (պարսկերէն՝ զանգ-է զուր «հզօր զանգ, ուժեղ զանգ»)։

Ի դէպ, երբ մեր պատմիչ Ստեփանոս Օրբէլեանը 13-րդ դարավերջին Սիւնեաց Հաբանդ գաւառում յիշատակում է Ձագաձոր տեղանունը, որը հետագայում սկսեց կիրառւել ամբողջ գաւառի համար, չէր էլ ենթադրւում, թէ երբեւիցէ աշխարհի քարտէզի վրայ ի յայտ կը գայ Ադրբեջան կոչւող ներկայիս արհեստածին միաւորը, որը կը փորձի յաւակնել դրան։

Հետեւաբար ամէն անգամ, երբ Բաքւի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։