Հա

Քաղաքական

15/01/2022 - 08:25

Կայացել է յարբերութիւնների կարգաւորմանն ուղղւած հայ-թուրքական բանակցութիւնների առաջին փուլը

Յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած հայ-թուրքական բանակցութիւնների առաջին փուլը կայացել է երէկ՝ յունւարի 14-ին, Մոսկւայում:

«alikonline.ir» - Յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած հայ-թուրքական բանակցութիւնների առաջին փուլը կայացել է երէկ՝ յունւարի 14-ին, Մոսկւայում:

Բանակցութիւնները տեւել են 1.5 ժամ:

Աւելի ուշ, երկու երկրների ԱԳ նախարարութիւնները հանդէս են եկել առանձին հաղորդագրութիւններով՝ նշելով, որ  առաջին հանդիպումն անցել է «դրական եւ կառուցողական մթնոլորտում»:

Մասնաւորապէս ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրութիւնում նշւած է. «Հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, կողմերը պայմանաւորւել են շարունակել բանակցութիւններն առանց նախապայմանների՝ լիարժէք կարգաւորման նպատակով։ Երկրորդ հանդիպման օրն ու վայրը դիւանագիտական ուղիներով կը որոշւեն ժամանակին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։