Հա

Քաղաքական

15/01/2022 - 09:45

Թուրքիայի լարած թակարդում ենք, որով վերջինս լուծում է հետեւեալ 3 խնդիրները. դիտարկում բանագնացների հանդիպման մասին

Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.« Յունւարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ Ռուբէն Ռուբինեանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ հանդիպումը եղել է կառուցողական ու առանց նախապայմանների։ Նոյն բառերով նոյն տեքստը հրապարակել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն։

«alikonline.ir» - Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.« Յունւարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ Ռուբէն Ռուբինեանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ հանդիպումը եղել է կառուցողական ու առանց նախապայմանների։ Նոյն բառերով նոյն տեքստը հրապարակել է նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն։

Շատերը կարծում են, թէ իրականում երկու երկրների միջեւ սկսւում է յարաբերութիւնների կարգաւորման նոր փուլ, սակայն իրականում մենք Թուրքիայի լարած թակարդում ենք։ Յատուկ ներկայացուցիչների այս հանդիպումները վստահաբար լինելու են անժամկէտ ու անարդիւնք, ամէն անգամ հանդիպելու են, խօսելու են յարաբերութիւնների կարգաւորման անհրաժեշտութեան մասին եւ պայմանաւորւելու են էլի հանդիպել։ Վերջ։

ուրքիային պետք է համագործակցութեան այդպիսի տպաւորութիւն ստեղծել լոկ այն պատճառով, որպէսզի մի քանի կարեւոր խնդիր լուծի իր եւ Ադրբեջանի համար․

1. Կասեցնի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը (երկու երկրները յարաբերութիւններ են կարգաւորում, որեւէ այլ պետութիւն չպէտք է Ցեղասպանութիւն ճանաչի եւ խանգարի հաշտեցմանը)։

2. Հայկական Սփիւռքին հեռացնի մայր հայրենիքից (Ահմեդ Դաւութօղլուի ծրագրով, որպէսզի Հայաստանը ամբողջութեամբ ընկնի թուրքական ազդեցութեան գօտում, պէտք է չէզոքացնել հայկական սփիւռքի գործօնը։ Սփիւռքը այս պահին մեծ մասամբ զրկւած է ՀՀ-ից)։

3. Տարածաշրջանից հեռացնել ռուսական ռազմական եւ քաղաքական ներկայութիւնը, հանել ռուսական զօրքերը (1 տարի առաջ Նիկոլ Փաշինեանի հովանաւոր օլիգարխներից մէկը ինձ երաշխաւորում էր, որ առաջիկայ 2 տարւայ ընթացքում կը բացւեն Թուրքիայի սահմանները, ինչը հնարաւորութիւն կը տայ ռուսական զօրքը հանել Հայաստանից՝ այլեւս թշնամութիւն չլինելու պատրւակով)։

Այս հիմնական երեք կամ աւելի գործօնների համար Թուրքիան քայլեր է անում հաշտութեան ուղղութեամբ, բայց դրանցից որեւէ մէկը չի կարող կեանքի կոչւել ներքին ու արտաքին պատճառներով։ Նախ՝ եթէ առաջին երկու կէտերը հնարաւոր է իրագործել ՀՀ իշխանութեան ապազգային գոյութեան պայմաններում, ապա վերջին կէտը կեանքի չի կոչւի հէնց ՌԴ ջանքերով, իսկ Թուրքիային առաջին հերթին պէտք է վերջին կէտը։

Այնպէս որ, մօտ ապագայում մենք ականատես ենք լինելու հայ-թուրքական հաշտութեան յանձնաժողովի բազմաթիւ հանդիպումների ու սիրոյ խոստովանութիւնների, կը լինեն նաեւ պատմութեան խմբագրումներ, հայկական դասագրքերից կը հանւեն Թուրքիայի համար տհաճ հատւածները, թուրքական ներդրումները կարող են աւելանալ, բայց քաղաքական լուրջ փոփոխութիւններ հազիւ թէ լինեն։ Հիմա չեն լինի, քանի դեռ ռուսական գործօնն այստեղ ուժեղ է։

Երբ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը կարողանայ իրեն սպասարկող կուսակցութիւնների օգնութեամբ հակառուսական տրամադրութիւններ գեներացնել ու ժողովրդական զանգւածներին փողոց հանելով՝ պահանջել ռուսների հեռացում, այդ պարագայում միայն թուրքական փափուկ ուժի եւ Հայաստանը առանց զէնքի գրաւելու քաղաքականութիւնը արդիւնաւէտ կը լինի։

Կասկածում եմ դրա իրականութիւն դառնալուն, քանի որ Փաշինեանին կառավարելու շատ ժամանակ չի մնացել, Էրդողանի մի ոտքն էլ գերեզմանում է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։