Հա

Քաղաքական

15/01/2022 - 11:00

«Սինանեանին հրաժե՞շտ են տալիս. «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը աւելի է դուր գալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատւական դաշտի ու սոցցանցերի օգտատէրերի ուշադրութեան կենտրոնում նորից յայտնւել է Սփիւռքի հարցերով յանձնակատար Զարեհ Սինանեանը, մասնաւորաբար այն հանգամանքը, որ նա «Ֆէյսբուք»-ում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհաւորելով Սուրբ Ծննդի առթիւ»։

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին լրատւական դաշտի ու սոցցանցերի օգտատէրերի ուշադրութեան կենտրոնում նորից յայտնւել է Սփիւռքի հարցերով յանձնակատար Զարեհ Սինանեանը, մասնաւորաբար այն հանգամանքը, որ նա «Ֆէյսբուք»-ում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհաւորելով Սուրբ Ծննդի առթիւ»։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, այս դրւագը նկատել եւ առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները եւ հետեւողականօրէն թեման սկսել են «տիրաժաւորել» սոցտիրոյթում։

Կառավարութեան մեր աղբիւրի փոխանցմամբ, սա պատահական չէ. իշխանութիւնները ցանկանում են ազատւել Սինանեանից, եւ սա պարզապէս հերթական պատրւակն էր տեղեկատւական հակաքարոզչութիւն իրականացնելու։ Իհարկէ, այնպէս չէ, որ Փաշինեանի համար շատ դժւար է ազատւել Սինանեանից, սակայն «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը աւելի է դուր գալիս նրան:

Նշենք, որ Սինանեանին այդ պաշտօնում նշանակելու փաստը միանշանակ չէր ընդունւել հայկական Սփիւռքի տարբեր շրջանակների կողմից, ու նրա նկատմամբ բացասական տրամադրութիւնները էլ աւելի են մեծացել նրա գործունէութեան, աւելի կոնկրետ՝ անգործութեան եւ, ընդհանրապէս, Սփիւռքի հարցերով ՀՀ կողմից տարւող անհասկանալի քաղաքականութեան պատճառով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։