Հա

Քաղաքական

15/01/2022 - 11:05

ԱՀ ԱԺ խմբակցութիւնների յայտարարութիւնը Ադրբեջանի ապակառուցողական ու ագրեսիւ քաղաքականութեան վերաբերեալ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Ադրբեջանը Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան սահմաններին պարբերաբար լարւած իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախաւորելով հայկական երկու հանրապետութիւնների խաղաղ բնակչութեանը:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Ադրբեջանը Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան սահմաններին պարբերաբար լարւած իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախաւորելով հայկական երկու հանրապետութիւնների խաղաղ բնակչութեանը:

Վերջին օրերին աւելի յաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարւել տասնամեակներ շարունակ վարած հայատեաց քաղաքականութիւնից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղութեան օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան՝ միջազգային կառոյցների համար երբեմն հնչեցւող յայտարարութիւնների անկեղծութիւնը:

2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դէմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցութեամբ սանձազերծւած եւ մարդու իրաւունքների զանգւածային խախտումներով ուղեկցւած ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկի՝ Ռուսաստանի Դաշնութեան խաղաղարար ջանքերի, շարունակւում է այլ մեթոդներով, եւ այդ ամէնը պարբերաբար բորբոքւում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապէս հնչեցւող սպառնալիքներով, մասնաւորապէս կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկւող միջանցքի անվտանգութիւնը:

ՀՀ ղեկավարութեան, միջազգային կառոյցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժէք արձագանգների բացակայութիւնը սխալ ազդանշան են դարձել հարեւան երկրի ղեկավարի համար, ով, մոռացութեան տալով եւրոպական հեղինակաւոր կառոյցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտաւորութիւնները, հիմա էլ յաւակնում է ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնութիւնից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից կազմւած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան սահմանափակմանը:

Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը 1992 թւականից յանձն առած եւ տեւական ժամանակ տարածաշրջանային կայունութեանը իր նպաստը բերած վերոնշեալ հեղինակաւոր կառոյցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթոյլատրելի ու գնահատում որպէս բացայայտ արհամարհանք միջազգային իրաւունքի եւ միջազգային հանրութեան ջանքերի նկատմամբ:

Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարութեան նման պահւածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարւածութիւնը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականութեան չէզոքացման եւ այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրաւունքի դաշտ վերադարձնելու համար:

 

«Ազատ Հայրենիք - ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարութիւն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն»

ք. Ստեփանակերտ

14.01.2022 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։