Հա

Քաղաքական

15/01/2022 - 12:55

«Հայաստանի տարածքը թուրքական համարող Ալիեւը եւ Էրդողանը խաղաղութեան օրակարգ չունեն». Վարուժան Գեղամեան

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել անդրադառնալով՝ երէկ Մոսկւայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպմանը:

«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել անդրադառնալով՝ երէկ Մոսկւայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպմանը:

«Այսօր (յունւարի-14-ին) պաշտօնապէս մեկնարկել է դիւանագիտական երկխօսութիւնը Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնների եւ Թուրքիայի միջեւ։ Մոսկւայում հանդիպել են երկու պետութիւնների յատուկ ներկայացուցիչները եւ շուրջ 1.5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։

Արդէն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թէ՛ նման հանդիպումների օրակարգը, թէ՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որեւէ լաւատեսութեան հիմք չի տալիս մեզ։ Զարմանալի չէ, որ թուրքական կողմը պաշտօնական տեքստում նշում է նախապայմանների բացակայութեան մասին։ Իրականում, Թուրքիայի կողմից Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւններին ներկայացւած նախապայմանները (այդ մասին տե՛ս այստեղ՝ https://www.facebook.com/varujeans/posts/10224359601447905) ըստ էութեան արդէն մասամբ իրականացւել են, մնացածների իրականացումը ընթացքի մէջ է (մի քանի օրինակ՝ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դադարեցում, հանրային դոմինանտ դիսկուրսում պրոթուրքական քարոզի իրականացում, Արցախի հանդէպ քաղաքական յաւակնութիւններից հրաժարում, Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդէպ տարածքային յաւակնութիւններին արձագանքի բացակայութիւն, «թուրքական միջանցքի» նախապատրաստութիւն եւ այլն)։

Բաւական է յիշել նաեւ, որ հայ-թուրքական այս երկխօսութիւնը կողմերի միջեւ ոչ թէ հաւասարը հաւասարի սկզբունքի հիման վրայ է տեղի ունենում, այլ ըստ էութեան պարտւած իշխանութեան կողմից թուրքական կողմի պարտադրանքի հետ լուռ համաձայնութեան արդիւնք է։ Այս մասին է խօսում նաեւ այն փաստը, որ Թուրքիան պարբերաբար նշում է, թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցը համակարգում է Ադրբեջանի հետ միասին։

Հայաստանի տարածքը թուրքական համարող Ի. Ալիեւը եւ Ռ.Թ. Էրդողանը խաղաղութեան օրակարգ չունեն, իրենց խնդիրը Հայաստանը զրկել քաղաքական ինքնուրոյնութիւնից, ուստի ներկայումս ընթացողը այդ գործընթացի միայն մակերեսային եւ արեւելեան քաղցրախօսութեամբ պատւած հատւածն է, որ եւ մատուցում են մեզ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։