Հա

Քաղաքական

15/01/2022 - 13:00

«Արդեօք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելո՞ւ է 44-օրեայ պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից անմարդկային յանցագործութիւններ կատարած ահաբեկիչների խնդիրը». Վարդան Ոսկանեան

Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ բանագնացների միջեւ այսօր (յունւարի 14, Խմբ.) Մոսկւայում կայացած հանդիպումը թէ՛ պաշտօնական Երեւանը եւ թէ՛ Անկարան գնահատել են միեւնոյն կերպ՝ «դրական եւ կառուցողական»։

«alikonline.ir» - Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ «Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ բանագնացների միջեւ այսօր (յունւարի 14, Խմբ.) Մոսկւայում կայացած հանդիպումը թէ՛ պաշտօնական Երեւանը եւ թէ՛ Անկարան գնահատել են միեւնոյն կերպ՝ «դրական եւ կառուցողական»։

Մեր հասարակութեանը, սակայն, մի շարք հարցերի շրջանակում, կարծում եմ՝ պէտք է հետաքրքրի նաեւ մի հանգամանք՝ արդեօք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելո՞ւ է 44-օրեայ պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծւած եւ անմարդկային յանցագործութիւններ կատարած ահաբեկիչների խնդիրը։

Ի վերջոյ, հայկական կողմն այս հարցում ունի յստակ ապացոյցներ՝ Արցախի պաշտպանութեան բանակի կողմից ձերբակալւած երկու ահաբեկիչ վարձկանների քրէական գործի տեսքով։

Ուստի չափազանց կարեւոր կը լինի հասկանալ, թէ որքանո՞վ «կառուցողական» կը գտնւի միջազգային ահաբեկչութեանը փաստացիօրէն սատարող էրդողանական վարչախումբը, դիցուք, այս հարցով, ինչն էլ եւս մէկ ցուցիչ կարող է դառնալ այն բանի, թէ որքանո՞վ է այն անկեղծ յարաբերութիւնները կարգաւորելու իր «ձգտման» մէջ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։