Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդութեամբ ԱՀ քաղաքացին փոխանցւել է հայկական կողմին։ Այս մասին յայտնում են Արցախի ազգային անվտանգութեան ծառայութիւնից։
«alikonline.ir» - Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդութեամբ ԱՀ քաղաքացին փոխանցւել է հայկական կողմին։ Այս մասին յայտնում են Արցախի ազգային անվտանգութեան ծառայութիւնից։ Գրում է Tert.am-ը:
Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդութեամբ հայկական կողմին է փոխանցւել 14.01.2022թ.-ին մոլորւելու հետեւանքով ադրբեջանցիների մօտ յայտնւած՝ Արցախի Հանրապետութեան քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանեանը։
ԱՀ ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկւում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դէպքի հանգամանքները պարզելու ուղղութեամբ։