Հա

Քաղաքական

16/01/2022 - 11:55

«Թուրքական յատուկ ծառայութիւնները Ռուբէն Ռուբինեանին նախապատրաստել են հէնց այս գործընթացին». Հայկ Դեմոյեան

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշւած գործընթացին, պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը նշեց, որ տարածւած նոյնաբովանդակ, միօրինակ յայտարարութիւնները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապէս են գրւել՝ մինչեւ հանդիպումը եւ նախապէս համաձայնեցւել են, որպէսզի չկրկնւի Ցիւրիխում արձանագրւած միջադէպը, երբ հայկական կողմն իր տարածած յայտարարութեամբ պնդում էր մէկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։

«alikonline.ir» - Յունւարի 14-ին ՌԴ ԱԳՆ ընդունելութիւնների տանը կայացաւ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը 2009 թւականի ցիւրիխեան գործընթացներից յետոյ հայ-թուրքական պաշտօնական առաջին ուղիղ հանդիպումն էր եւ տեւեց 1.5 ժամ, իսկ աւարտից յետոյ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարութիւնները տարածեցին նոյն բովանդակութեամբ յայտարարութիւն։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում յատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխօսութեան միջոցով կարգաւորման գործընթացի վերաբերեալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժէք կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիւն ու վայրը կորոշւի պատշաճ ժամկէտում՝ դիւանագիտական ուղիներով»,- նշւած էր Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան տարածած հայերէն հաղորդագրութեան մէջ։

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշւած գործընթացին, պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը նշեց, որ տարածւած նոյնաբովանդակ, միօրինակ յայտարարութիւնները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապէս են գրւել՝ մինչեւ հանդիպումը եւ նախապէս համաձայնեցւել են, որպէսզի չկրկնւի Ցիւրիխում արձանագրւած միջադէպը, երբ հայկական կողմն իր տարածած յայտարարութեամբ պնդում էր մէկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։

«Բայց անկախ այդ յայտարարութիւններից, ակնյայտ է՝ բուն գործընթացն անհամաչափ է, որովհետեւ թուրքական կողմն արդէն իսկ հրապարակած նախապայմանները կարող է աւելացնել. կարող է պնդել, օրինակ, Ախուրեանի ջրամբարի ռեժիմը փոխել, կամ Ամասիայի գիւղեր բերել թուրք ներդողների, կամ յայտարարել, որ հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, եւ ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս ամենին ի պատասխան ոչինչ չունենք ասելու։ Որքան պէտք է քաղաքականապէս բոբիկ լինել, որ քո բուն ցանկութիւնը՝ առեւտուր Թուրքիայի հետ, բացէիբաց ասես՝ լինելով պարտւած կողմ։ Ու հէնց այս բոբիկութիւնից է օգտւում Թուրքիան»,- ասաց պատմական գիտութիւնների դոկտորը։

Նրա փոխանցմամբ՝ վտանգաւոր է Հայաստանում տիրող այն մանկամտութիւնը, որ Վաշինգտոնն ու Ռուսաստանը, եթէ կողմ են Թուրքայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը, ուրեմն մենք կարող ենք Թուրքիայի հետ համարժէք քաշային կարգավիճակում լինել, մինչդեռ այդպէս չէ, ցանկացած պահի Թուրքիան կարող է դուրս գալ ու տանել սեփական օրակարգը, որովհետեւ մենք գործ ունենք կայսրութեան հետ, որը գիտի, որ Հայաստանի համար այսօր թւացող տնտեսական առաւելութիւնը վաղը դառնալու է լուծ։

«Դրանից բացի, վաղը լինելու է պայքար, թէ ո՞վ է լինելու հայ-թուրքական յարաբերութիւնների դիլերը. վաղը գնալու է պայքար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»,- ասաց Դեմոյեանը՝ նշելով, որ ի թիւս այս ու այլ վտանգների՝ Հայաստանի իշխանութիւնն ամենեւին էլ հետաքրքրւած չէ հայկական շահով, ու դրա ապացոյցը նշանակւած բանագնացն է նաեւ։

«Թուրքական յատուկ ծառայութիւնների ուշադրութեան կենտրոնում է եղել Ռուբէն Ռուբինեանը, որպէսզի նրան նախապատրաստեն հէնց այս գործընթացին»,- փոխանցեց պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը:

 

Աղաւնի Սուքիասեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։