Հա

Քաղաքական

16/01/2022 - 11:30

«Փաշինեանը նստում է Թուրքիայի հետ բանակցութիւնների սեղանի շուրջը՝ արդէն կատարելով թուրքական նախապայմանները». Gazeta.ru

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը Gazeta.ru-ի հետ զրոյցում նշել է, որ կարծում է, որ յարաբերութիւնների «նորմալացման» ներկայիս փորձը կարելի է անւանել «դարակազմիկ», քանի որ Երեւանը դէ ֆակտօ արետն կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է իրեն։

«alikonline.ir» - Յունւարի 14-ին Մոսկւայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգաւորման գործընթացի յատուկ ներկայացուցիչներ` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում յատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխօսութեան միջոցով կարգաւորման գործընթացի վերաբերեալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժէք կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները՝ առանց նախապայմանների։

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը Gazeta.ru-ի հետ զրոյցում նշել է, որ կարծում է, որ յարաբերութիւնների «նորմալացման» ներկայիս փորձը կարելի է անւանել «դարակազմիկ», քանի որ Երեւանը դէ ֆակտօ արետն կատարել է բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է իրեն։

«Աւանդաբար, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց Հայաստանից պահանջւում էր հրաժարւել հայկական Լեռնային Ղարաբաղից եւ հրաժարւել 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պետական քաղաքականութիւնից: Դէ ֆակտօ այդ պահանջներն արդէն իսկ կատարւել են Հայաստանի իշխանութիւնների կողմից»,- ասում է քաղաքագէտը։

«Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» հետ կապւած նախապայման ի յայտ եկաւ, եւ փաստացի նաեւ այն կատարեց հայկական կողմը, քանի որ երկրի ղեկավարի մակարդակով խօսւում է, որ երկրների միջեւ հաղորդակցութիւնը բաց է լինելու, իսկ ապրանքներն ու բեռները միջանցքով կը տեղափոխւեն զինւորականների ուղեկցութեամբ»,- յաւելեց փորձագէտը։

Մատթէոսեանի կարծիքով հայ-թուրքական ներկայիս օրակարգը հակահայկական, հակառուսական եւ հակաիրանական բնոյթ ունի։ Այդուհանդերձ, փորձագէտի կարծիքով, Հայաստանի ղեկավարութիւնն այդ յարաբերութիւններում տեսնում է հանրապետութեան «տնտեսական վիճակի բարելաւման, ինչպէս նաեւ արեւմտեան երկրների հետ մերձեցման հնարաւորութիւն»։

«Նրանք անկեղծօրէն հաւատում են, որ Անկարայով «տրանզիտով» կարող են ինտեգրւել արեւմտեան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառոյցներին եւ վերջնականապէս ազատւել ռուսական կապերից։ Հայ-թուրքական «երկխօսութիւնն» ակնյայտօրէն տեղի է ունենում ԱՄՆ-ի հովանու ներքոյ։ Այս «երկխօսութեան» իրական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելն է։

Այս մօտացման հեղինակներին չի հետաքրքրում, որ դրա արդիւնքում Հայաստանը կը յայտնւի թուրք-ադրբեջանական ճիրաններում, կը ստեղծւեն պայմաններ, որոնցում նրանք կապրեն «ոչ թէ հայերի հետ», այլ «հայերի փոխարէն»։ Այս գործընթացի արտասահմանեան ղեկավարները մեծ խնդիր են լուծում, եւ «մանրադրամի» ճակատագիրը նրանց չի հետաքրքրում»,- կարծում է փորձագէտը։

Ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար։

Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանի կարծիքով՝ Մոսկւան հասկանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատման հնարաւոր հակառուսական վեկտորը բայց եւ ունի իր ծրագրերն ու շահերն այս գործընթացում։

«Մոսկւան ամէն դէպքում կը փորձի առաւելագոյնը քամել գործընթացից (նոյնիսկ իմանալով, որ միւս կողմն ունի իր ծրագրերն այս գործընթացի համար): Ռուսաստանին Երեւանի եւ Անկարայի յարաբերութիւնների կարգաւորումն անհրաժեշտ է իր պատճառով. եթէ «Զանգեզուրի միջանցքը» բացւի եւ կայուն գործի Մոսկւայի վերահսկողութեան ներքոյ, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան կապող ամենակարճ ճանապարհը կանցնի ոչ թէ Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- նշել է Մատթէոսեանը:

 

Zham.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։