Հա

Քաղաքական

17/01/2022 - 11:50

ՀՀ Ազգային ժողովը կրկին մերժեց «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» յայտարարութեան նախագիծը

«Այսօր սահմանային իրավիճակը մտահոգութիւն է պատճառում մեր ժողովրդին, սահամանագծում եւ սահմանազատում նախատեսող հարցի քննարկումը հնարաւորութիւն է տալիս նաեւ տեղեկանալ այսօր սահմանին տիրող իրավիճակին»,- ԱԺ այսօրւայ նիստում յայտնեց «Հայաստան» խմբակցութեան նախագահ Սէյրան Օհանեանը՝ ներկայացնելով «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» յայտարարութեան նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը: 

«alikonline.ir» - «Այսօր սահմանային իրավիճակը մտահոգութիւն է պատճառում մեր ժողովրդին, սահամանագծում եւ սահմանազատում նախատեսող հարցի քննարկումը հնարաւորութիւն է տալիս նաեւ տեղեկանալ այսօր սահմանին տիրող իրավիճակին»,- ԱԺ այսօրւայ նիստում յայտնեց «Հայաստան» խմբակցութեան նախագահ Սէյրան Օհանեանը՝ ներկայացնելով «Սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրների մասին» յայտարարութեան նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը: Գրում է Panorama.am-ը:

Սէյրան Օհանեանը նկատեց, որ այն բացասական եզրակացութիւնը, որը տւել է ԱԺ գլխադասային յանձնաժողովը, անընդունելի է բոլորի, յատկապէս՝ «Հայաստան» խմբակցութեան համար, քանի որ 44-օրեայ պատերազմում ունեցած անյաջողութիւններից յետոյ, դրանց շարանը շարունակւում է եւ այն անմիջական անդրադարձն ունի սահմաններին տիրող իրավիճակի վրայ:

«Լսումներ անցկացնելով եւ այս հարցով արտահերթ նիստ անցկացնելով, մենք հնարաւորութիւն ունէինք նշել այն բոլոր կարմիր գծերը, որն անհրաժեշտ էին ՀՀ-ին եւ Արցախին»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը եւ յաւելեց. «Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղութեան եւ չի ասում, որ սահմանները հարեւանների հետ չպէտք է ճշտեն: Այո՝ մեր հարեւանների, այսինքը՝ հակամարտող կողմը պէտք է դառնայ հարեւան հանրապետութիւն, առաջին նախապայմանը դա է, որպէսզի ստեղծւի համապատասխան խաղաղութեան պայմաններ և այդ իրավիճակում նոր անցկացւի սահմանագծումն ու սահմանազատումը»:

Պաշտպանութեան նախկին նախարարը տեղեկացրեց, որ ընդդիմութիւնը գտնում է, որ ժամանակավրէպ այդ միջոցառումները լուրջ հարւած կը հասցնեն ՀՀ-ի տարածքային ամբողջականութեանը, Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեանը, եւ իր տարածքում արցախցիների ինքնորոշման հնարաւորութիւնների վրայ մեծ քար կը նետվ:

Արտաքին հարցերի մշտական յանձնաժողովից յարակից զեկուցով հանդէս եկաւ ՔՊ պատգամաւոր Հռիփսիմէ Գրիգորեանը եւ ներկայացնելով նախագծի վերաբերեալ բացասական կարծիքը, ասաց. «Յայտարարութեան երկրորդ բաժնում ներքաղաքական խօսոյթ է, քանի որ տեքստում կոչ է արւում ՀՀ լեգիտիմ իշխանութեանը մնալ ՀՀ սահմանադրութեան եւ միջազգային պարտաւորութիւնների շրջանակներում»:

ՔՊ պատգամաւորը նաեւ նկատեց, որ յայտարարութեան հիմնաւորման մէջ արւում են անվստահութիւն յայտնող յայտարարութիւններ, որոնք չեն համապատասխանում իրականութեանը եւ չեն կարող ընդունւել իշխող մեծամասնութեան կողմից, դրանք կարող են թուլացնել ՀՀ դիրքերը բանակցային սեղանին:

ՔՊ-ն քւէարկութեան միջոցով մերժեց յայտարարութիւնը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։