Հա

Քաղաքական

17/01/2022 - 13:30

«Պարտութեան թակարդից դուրս գալու համար Հայաստանը պէտք է մտնի յետպատերազմեան փուլ, որպէսզի վիճակը հանդարտեցնի». Վահէ Յովհաննիսեան

Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում յետպատերազմեան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետութիւնը, ժողովուրդը մնան պատերազմի եւ պարտութեան տրաբանութեան մէջ, դա կը դեգրադացնի ամէն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պէտք է դուրս հանել հասարակութեանը եւ պետական ինստիտուտները պատերազմի ու պարտութեան կէտից։

«alikonline.ir» - Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի՝ «Հինգ քայլ դէպի փոփոխութիւն» վերտառութեամբ յօդւածի չորրորդ մասը:

«Քայլ չորրորդ՝ դուրս գալ պարտութեան թակարդից

Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում յետպատերազմեան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետութիւնը, ժողովուրդը մնան պատերազմի եւ պարտութեան տրաբանութեան մէջ, դա կը դեգրադացնի ամէն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պէտք է դուրս հանել հասարակութեանը եւ պետական ինստիտուտները պատերազմի ու պարտութեան կէտից։

Յետպատերազմեան փուլը լրիւ այլ տրամաբանութիւն է ենթադրում՝ ներքին փոփոխութիւնների մեծ ծաւալի եւ որակի։ Առաջին հերթին՝ ներքին օրակարգի կտրուկ փոփոխութիւն եւ ստեղծւած իրողութիւններում բացառիկ հաշւարկւած եւ գրագէտ քայլեր։

Ներքին արագ եւ խորքային վերափոխումները հնարաւորութիւն կը տան արտաքին նոր դաշնակիցներ կամ գոնէ կարեկցողներ գտնել։ Հակառակ դէպքում մենք երկար շարունակելու ենք մնալ այն ստրատեգիական մենակութեան կէտին, որը սկսւեց 2018-ից, եւ որը շարունակւում է առ այսօր։ Մենք պէտք է հարցնենք ինքներս մեզ, եւ Հայաստանի յաջորդ իշխանութիւնը ժողովրդին պէտք է բացատրի, թէ ինչպէս եղաւ, որ որեւէ պետութիւն չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու, հիւանդանոցներն ու ծննդատները ռմբակոծելու եւ միւս յանցագործութիւնների համար, եւ չի դատապարտում առ այսօր Ադրբեջանի որեւէ ոտնձգութիւն։

Հայաստանը պէտք է մտնի յետպատերազմեան փուլ, որպէսզի վիճակը հանդարտեցնի, ձեւակերպի իր խնդիրներն ու ծրագրերը եւ յամառօրէն աշխատի՝ այդ ծրագրերի իրականացման համար։ Այսօր բոլորը գիտեն, թէ ինչ են ուզում մեզնից Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, բայց ոչ ոք չգիտի, թէ ինչ է ուզում Հայաստանը։ Սա զաւեշտ է։ Չի արւել որեւէ փորձ՝ նոր օրակարգ մշակելու։

Պետութիւնը պարտութեան բերած պատահական մարդիկ այսօր Հայաստանի առաջիկայ տասնամեակների պատմութիւն են գրում, ու սա արւում է հայ ժողովրդի լռութեան պայմաններում։

Այս մարդկանց միակ խնդիրն իրենց իշխանութիւնն է, եւ նրանք բոլոր հարցերին նայում են միայն այդ տեսանկիւնից։ Հէնց այդ պատճառով հայ-ռուսական յարաբերութիւններ ասելով՝ նրանք հասկանում են լիկւիդացիոն գներով Ռուսաստանին տրւելը, հայ-թուրքական յարաբերութիւներ ասելով՝ էժան ապրանքն ու Էրդողանի բարեհաճութիւնը, Հայաստան-Արեւմուտք յարաբերութիւնները նրանց համար Ռուսաստանին շանտաժ անելու գաւառական պատկերացումներն են։ Այն, որ այս բոլոր ուղղութիւնները պահանջում են գրագէտ, հաշւարկւած աշխատանք, նրանց քիչ է հետաքրքրում։

Սա հնարաւոր է միայն, երբ Հայաստանը մտնի յետպատերազմեան փուլ։

Դրան նաեւ ամէն կերպ խոչընդոտելու է Ալիեւը, որովհետեւ դա իր «ամպային» փուլի աւարտն է դառնալու։ Հայաստանի պարտւած-ստորացւած վիճակը Ալիեւի յաղթաթուղթն է՝ ներքին կայունութեան եւ սեփական իշխանութեան ամրապնդման համար։

Բայց նաեւ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնը չի գնալու դրան, որովհետեւ շատ լաւ հասկանում է, որ ինքը յետպատերազմեան փուլում անելիք չունի։ Նոր փուլը ենթադրում է նոր իշխանութիւն, որն, իհարկէ, ինքնաբերաբար չի գալու, այլ՝ յստակ աշխատանքով։ Այսօր այդ աշխատանքը ենթադրում է իրական, ոչ ֆիկտիւ ոչիշխանական լուրջ համակարգեր ստեղծելը, ի դէմս որոնց հասարակութիւնը կը տեսնի յաջորդ իշխանութիւն»։

 

Շարունակելի

 

Յարակից լուրեր

  • «Վարկածի իրաւունքով»․ Վահէ Յովհաննիսեան
    «Վարկածի իրաւունքով»․ Վահէ Յովհաննիսեան

    Ո՞վ ենք մենք։ Այս հարցը շատ կարեւոր է, որովհետեւ հասարակութեան պրոթուրքական հատւածը, առանց հասկանալու, ի զօրու է իրեն էլ, մեզ էլ տանելու աղէտի։ Արդէն իսկ տարել է, եւ հիմա նրանց՝ այդ հատւածի «էլիտային», արեւմտեան մայրաքաղաքներում քաջալերում են շարունակել, Բոլթոնի ասած՝ «հրաժարւել կաղապարներից»

  • «Իշխանութեան մէջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ո՞ւմ միանանք». Վահէ Յովհաննիսեան
    «Իշխանութեան մէջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ո՞ւմ միանանք». Վահէ Յովհաննիսեան

    Իշխանութեան մէջ շատերը դիսկոմֆորտ են զգում, բայց ասում են հրաժարական տանք, ո՞ւմ միանանք։

    «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

  • «Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը». Վահէ Յովհաննիսեան
    «Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը». Վահէ Յովհաննիսեան

    «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը գրում է.

  • «Իսկ յետո՞յ». Վահէ Յովհաննիսեան
    «Իսկ յետո՞յ». Վահէ Յովհաննիսեան

    Իրադարձութիւնները զարգանում են արագ։ Շատ կարեւոր է ճիշտ հասկանալ, թէ ինչ է կատարւում։

    Նիկոլը հրապարակել է պետական պարտութեան տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծւել է նոր իրավիճակ, աւարտելով ստւերային փուլը։ Էլ ստւերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։

  • «Ո՞վ կը տայ առաջին հրաժարականը». Վահէ Յովհաննիսեան
    «Ո՞վ կը տայ առաջին հրաժարականը». Վահէ Յովհաննիսեան

    Նիկոլի ասուլիսից յետոյ իրավիճակն անդառնալիօրէն փոխւել է։ Սա արդէն քաղաքականութիւն չէ, սա ներկայ-նախկին նախասիրութիւնը չէ։ Սա կոնկրետ անհատական որոշման պահն է՝ Նիկոլի հետ անձնական պատասխանատւութեամբ կիսելու հայրենիքի մասնատումը։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։