Քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«alikonline.ir» - Քաղաքագէտ Ռոբերտ Մարգարեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.
«Ուսապարկ Վահագն Ալեքսանեանը հերթական անգամ ինքն իրեն խայտառակեց:
Հակառակ նրա պնդումին Էրդողանին նախագահ Ռոբերտ Քոչարեանի պատասխանը գաղտնի չի պահւել ու նոյն ժամանակ հրապարակւել է մամուլում:
Դա նոյնիսկ տպարգւած է Թեհրանի «Ալիք» օրաթերթի 2005 թւականի ապրիլի 28-ի համարի առաջին էջում, յղում կատարելով «Երկիր» օրաթերթին:
Իսկ նամակի բովանդակութիւնն առանց բացատրութեան:
«Յարգելի պրն վարչապետ, ստացայ Ձեր նամակը: Իսկապէս որպէս հարեւաններ մենք պէտք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հէնց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ, բացել սահմանները եւ երկխօսութիւն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ:
Աշխարհում, մասնաւորապէս եւրոպական մայրցամաքում, կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժւարին անցեալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնական յարաբերութիւններ, դիւանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմեանց մայրաքաղաքներում, եւ այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը:
Անցեալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդիւնաւէտ լինել, եթէ չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդիւնաւէտ երկխօսութեան մէջ ներգրաււելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստաւոր եւ համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ յարաբերութիւնների զարգացման պատասխանատւութիւնը կրում են կառավարութիւնները, եւ մենք իրաւասու չենք դա լիազօրել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք եւ կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել բնական յարաբերութիւններ»»: