Հա

Քաղաքական

18/01/2022 - 10:25

«Ինչքան էլ իշխանութիւններն ասեն, թէ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնյայտ է, որ դրանք կան եւ Հայաստանը գուցէ դրանք բաւարարելու խոստում տւել է». Արթուր Խաչատրեան

Ինչքան էլ այս իշխանութիւններն ասեն, թէ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնյայտ է, որ այդ նախապայմանները կան եւ ակնյայտ է, որ Հայաստանը գուցէ այդ նախապայմանները բաւարարելու խոստում տւել է։ 

«alikonline.ir» - Ինչքան էլ այս իշխանութիւններն ասեն, թէ Թուրքիայի հետ առանց նախապայմանների են բանակցում, ակնյայտ է, որ այդ նախապայմանները կան եւ ակնյայտ է, որ Հայաստանը գուցէ այդ նախապայմանները բաւարարելու խոստում տւել է։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յունւարի 17-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ֆրակցիայի պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Նա նշեց, որ այդ առումով ընդդիմադիր պատգամաւորների զայրոյթը տեղին է։ Պատգամաւորը նշեց, որ հայ-թուրքական յարաբերութիւններում կան հիմքեր կասկածելու, որ այդ գործընթացը թափանցիկ չէ։

«Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատելուն, բայց իրենք հիմա էլ նախապայմաններ են դնում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմութեան պայքարին, ապա նա ասաց, որ իրենք ռեսուրսներ են հաւաքում, քանզի պէտք է ունենան այնքան ռեսուրս, որպէսզի կարողանան իրականացնել ռազմավարական նպատակները։

Անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական կեանքի մասին առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի օրերս արարած յայտարարութեանը՝ պատգամաւորն ասաց․ «Նա փորձում է վեր դասել իրեն քաղաքական համակարգից, բայց պէտք չէ մոռանալ, որ այդ համակարգի հիմնադիրներից մէկը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանն է, եւ այսօրւայ քաղաքական ուժը, որը գտնւում է իշխանութեան, նոյնպէս ստեղծւեց իր բարձր հովանու ներքոյ, չմոռանանք՝ ով էր Նիկոլ Փաշինեանը մինչեւ «Հայ ազգային կոնգրես»-ով պատգամաւոր դառնալը, ընդամենը մի ժուռնալիստ, ում քչերն էին ճանաչում»,- ասաց նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։