Հա

Քաղաքական

18/01/2022 - 12:10

«Իրականում Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը կարող էր աւելի առաջ գնալ». Վարդան Ոսկանեան

Թուրքիայում Ադրբեջան յորջորջւող արհեստածին կազմաւորման դեսպանն անթաքոյց յայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյութիւն չի ունենայ»։

«alikonline.ir» - Թուրքիայում Ադրբեջան յորջորջւող արհեստածին կազմաւորման դեսպանն անթաքոյց յայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյութիւն չի ունենայ»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ, «Հայրենիք» կուսակցութեան անդամ Վարդան Ոսկանեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Իրականում նա կարող էր աւելի առաջ գնալ եւ խոստովանել, որ Ադրբեջան կոչւող կազմաւորումը չէր կարող 1918թ. յայտնւել աշխարհի քարտէզի վրայ, եթէ Նուրի փաշայի բաշիբոզուկների սւինների վրայ օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարութիւնը չհաստատւէր Բաքւում։

Այս համատեքստում հարց է ծագում, թէ այդ ինչպէ՞ս է, ըստ Բաքւի բռնապետի՝ 1918թ. ադրբեջանական կառավարութիւնը Երեւանն իբր «նւիրել» Հայաստանին, եթէ առանց օսմանեան ուղիղ ներխուժման, ի զօրու չէր նոյնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դէպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։