Հա

Քաղաքական

19/01/2022 - 12:15

«Ադրբեջանի յարձակումը Ղարաբաղի վրայ յարձակում կը նշանակի Ռուսաստանի վրայ». Դաւիթ Բաբայեան

Ոչ ոք չի կարող երաշխաւորել նոր պատերազմի հնարաւորութեան իսպառ բացակայութիւնը, սակայն հիմա այդպիսի հնարաւորութիւնը շատ փոքր է։ Այս մասին ըստ News.am-ի՝ յունւարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։

«alikonline.ir» - Ոչ ոք չի կարող երաշխաւորել նոր պատերազմի հնարաւորութեան իսպառ բացակայութիւնը, սակայն հիմա այդպիսի հնարաւորութիւնը շատ փոքր է։ Այս մասին ըստ News.am-ի՝ յունւարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի վրայ լայնածաւալ յարձակումը յարձակում կը նշանակի ՀԱՊԿ-ի վրայ եւ պարզապէս չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի վերջին իրադարձութիւնները եւ ՀԱՊԿ-ի արձագանգը։ Իսկ Հայաստանի վրայ յարձակման դէպքում արձագանգ կը լինի առնւազն ռուսական կողմից, յատկապէս եթէ միանայ Թուրքիան: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վրայ յարձակման հնարաւորութեանը, ապա խաղաղութիւնն ու կայունութիւնը պահպանւում են ռուս խաղաղապահների կողմից։ Արցախի վրայ յարձակումը ինքնաբերաբար յարձակում կը նշանակի ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի վրայ։ Դա այլ տեսակի պատերազմ կը լինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի եւ Արցախի եւ Հայաստանի միջեւ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը դա չի հասկանում։

Եթէ ​​Ղազախստանում ահաբեկիչներին, պանթուրքիստներին յաջողւէր հասնել իրենց նպատակին, ապա պատերազմի հաւանականութիւնը 100 տոկոսանոց կը լինէր։ Հիմա հաւանականութիւնը փոքր է»,- ասել է նախարարը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։